«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
[[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
 
[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]-ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։
 
1942 թվականին եղել է [[Բեռլին]]ում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[http://1.bp.blogspot.com/-yHrlpStdvFg/U1XmZhO29XI/AAAAAAAAFSc/0df81oUiXn4/s1600/congressional+record1.jpg Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945]: