«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Շուլավեր]] բնակավայրում (Շահումյան, այժմ [[Վրաստան]]ի [[Մառնեուլի մունիցիպալիտետ]])՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը, 1941 թ.՝ [[Լենինգրադի համալսարան]]ի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է [[Բյուրականի աստղադիտարան]]ում (1952-57 թթ.`՝ փոխտնօրեն, 1957-1985թթ.`՝ [[գալակտիկա]]ների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։
 
== Գիտական գործունեություն ==
Գիտական աշխատանքները վերաբերում են [[աստղեր|աստղ]]ային և [[արտագալակտիկական աստղագիտություն|արտագալակտիկական]] [[աստղագիտություն|աստղագիտությանը]]։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող [[ֆլուկտուացիաների տեսություն|ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը]]`՝ [[Տիեզերք|տիեզերական]] կլանման հաշվի առմամբ։ [[Վիկտոր Համբարձումյան|Վ.Հ. Համբարձումյանի]] հետ համատեղ հաստատել է [[Գալակտիկա]]յում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի`համակարգերի՝ [[աստղասփյուռ]]ների առկայությունը, ինչը վկայում է, որ [[աստղառաջացման գործընթաց]]ը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է [[ցրված աստղակույտեր]]ի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու [[սպեկտր]]ալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ի առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում [[Շմիդտի աստղադիտակ|Շմիդտի]]`՝ մեկ մետր տրամագիծ ունեցող [[աստղադիտակ]]ով անցկացրել է [[աստղային երկինք|աստղային երկնքի]] առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի`դասի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով`անունով՝ [[Մարգարյանի գալակտիկաներ]]։ Տարբեր [[աստղադիտարան]]ներում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք [[Մետագալակտիկա]]յի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի [[ռադիոճառագայթներ|ռադիո-]], [[ինֆրակարմիր]] և [[ռենտգենային ճառագայթներ|ռենտգենային ճառագայթում]], իսկ դրանց շուրջ 10%-ին հատուկ են [[Սեյֆերտի գալակտիկաներ|Սեյֆերտի]] տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև [[քվազար]]ներ և [[ВL Մողես]]ի տիպի օբյեկտներ։
 
== Պարգևներ ==