«Խելքից պատուհաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
«Խելքից պատուհասում» քննադատված են ռուսական հետամնաց ազնվական բարքերը։ Ֆամուսովների, Սկալոզուբների և նրանց շողոքորթող Մոլչալինների աշխարհի հետ բախվում է Չացկին։ Ֆամուսովյան Մոսկվան նրան հայտարարում է խելքից պատուհաս, իսկ նա իր անկեղծ սիրով դեպի հայրենիքը, իր բուռն ատելությամբ տգիտության, պահպանողականության, մորթապաշտության նկատմամբ, իր ազատատենչ գաղափարներով և ձգումներով, նա մի լուսավոր դեմք է, որը հալածվում և ծաղրվում է խավարամոլ շրջապատից։
 
Չացկին հումանիստ է, ազատության համար մարտնչող, անհատի անկախության ջատագով։ Նրա հասարակական դրամայի վրա ավելանում է սիրո դրաման։ Նրան ոչ ոք չի հասկանում, ոչ Սոֆյան, որինսիրումորին սիրում է, որոչ նրա հայրը՝ Ֆամուսովը, ոչ Սկալոզուբը, որի հետ Ֆամուսովն ուզում է ամուսնացնել Սոֆյային, որոչ անգամ Ռեպիլովը։
 
Չհասկացված անհատի, մտածող մարդու դրամա է, որը բնորոշ է լուսավորական դարաշրջանի գեղարվեստական մտածողության համար։