«Տպատառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ծ՝գ → ծ՝ գ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''ՏՊԱՏԱՌ''': [[Տառ]], գրի այբբենական համակարգի նշանների տպարանային ձև։ Ի տարբերություն տառի վիմագրական (արձանագրություններ, դամբարանագրեր), գրչագիր՝ ձեռագիր (փափուկ նյութի՝ պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա գրչով կամ այլ գործիքով գրված), նկարված՝գեղարվեստականնկարված՝ գեղարվեստական (ցուցանակների, սկահակների, գործվածքի նմուշների, կազմերի, շապիկների և այլ տարրերի վրա վրձնով կամ այլ գործիքով դրոշմված) տեսակների, Տպատառերը կազմված են առանձին լիտերներից կամ այլ տարրերից և նախատեսված են գլխավորապես թղթի վրա վերարտադրվող տեքստը ձեռքով կամ մեքենայով շարելու համար։ Նեղ իմաստով տպարանային Տպատառերը էն կոչվում շարվածքի համար նախատեսված տպարանային լիտերների համախումբը։ Կախված նշանակումից՝ տպարանային Տպատառերը լինում են տեքստային՝ բնագրային (տեքստի շարվածքի համար), տիտղոսային (վերնագրերի, տիտղոսաթերթերի, կազմերի շարվածքի համար), ակցիդենտային (բլանկների, պիտակների և այլ մանր նյութերի հրատարակությունների տպարանային շարվածքի համար)։ Հայկական առաջին Տպատառերը ստեղծվել են 1509-1511 թվականին, [[Վենետիկ]]ում, 12-15 դարերը ձեռագիր բոլոր գրերի հիման վրա։ Այդ տառերի առաջին նմուշները առաջին անգամ մեզ են հասել [[Հակոբ Մեղապարտ]]ի հրատարակած գրքերի միջոցով։ [[1565 թվական]]ին Աբգար Թոխաթեցին Վենետիկում պատրաստել է տվել երկու չափի Տպատառեր, որոնց տարատեսակները գործածության մեջ են մինչև այսօր։ [[1636 թվական]]ին Նոր Զուզայում խաչատուր Կեսարացու ջանքերով գործածության մեջ են դրվել երկու չափի նոր Տպատառեր։ [[1662 թվական]]ին Մատթեոս Ծարեցու պատվերով [[Ամստերդամ]]ի տպարանի համար Տպատառեր է փորագրել էլզեվիրների տպագրատան տառափորագրիչ Վան Դեյկը։ Այդ Տպատառերը հայտնի են «Աստվտծաշնչի գիր» անունով։ 1770 ական թվականների սկզբին Մադրասում գործածության մեջ են դրվել նոր ուղղահայաց Տպատառեր, որոնցով շարվել և տպագրվել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ»։
'''ԳԻՐՔԸ'''։ [[1847 թվական]]ից ասպարեզ են եկել Հ․ Մյուհենտիսյանի փորագրած նոր ուղղահայաց Տպատառերը։ 1850-1890 ական թվականները [[Վիեննա]]յի Մխիթարյան միաբանության հայրեր Ա․Հոֆեր և Ա․ Այտընյանը շրջանառության մեջ են դրել մի շարք տեքստային ու վերնագրային Տպատառեր։1855-1856 թվականներին այդ գործով զբաղվել են Գ․Այվազովսկին ու Ճ․Արամյանը, որոնց ստեղծած տառատեսակները հայտնի են «Արամյան» անունով։ Այնուհետև շրջանառության մեջ են դրվել «Գրոտեսկ» ընտանիքին պատկանող Տպատառերը ։ [[1939 թվական]]ին նկարիչ-տառագետ Ֆ․ Շ․ Տագիրովի գլխավորած նկարիչների խումբը Մոսկվայում գործածության մեջ է դրել «Հայկական սովետական» կոչվող Տպատառերը։[[1960 թվական]]ից գործածության մեջ են մտել «Նոր հայկական»,«Մնացականյան», «Նորք»,«Եղեգնագիր լարային»,«Հանրագիտարանային», «Դպրոցական» և «Արմենուհի» Տպատառերը։ Գրականագետ Զոհրապյան Հ․, Գաղափար հայկական Մեսրովպյան տառից․․․, Վենետիկում, [[1816 թվական]]ին։ Մինասյան Պ․ Արուեստագրութիուն, Վենետիկում [[1834 թվական]]ին։ Թևոդիկ Տիպ ու տառ, ԿՊ, [[1912 թվական]]ին։ Շահվերդյան Ա․, Սամվելյան Խ․, Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ են ստեղծել [[1953 թվական]]ին։ Խ․ Սամվելյանը Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ,[[1953 թվական]]։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տպատառ» էջից