«Անգլիայի տնտեսություն (1066-1509)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը։Զ → ը։ Զ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Cleric-Knight-Workman.jpg|thumb|upright=1.2|right|alt=Detail from an illuminated book, with three figures shown talking, a monk on the left, a knight in armour in the middle and a peasant with a spade on the right. The picture is accented in rich blues.|Միջնադարյան անգլիացիները իրենց հասարակության մեջ երեք շերտեր էին առանձնացնում. աղոթող հոգևորականություն, պատերազմող [[ասպետ]]ականություն և հողի վրա աշխատող [[գյուղացիություն]]]]
 
1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումից մինչև 1509 թվականին թագավոր Հենրիխ VII-ի մահը անգլիական տնտեսության հիմքը '''բնական''' [[գյուղատնտեսություն]]ն էր, բացի այդ՝ մինչև երկրում նորմանների հաստատումը զարգացում ապրեցին '''շուկայական հարաբերությունները''': Նորմանդական հասարակական ինստիտուտները, մասնավորապես՝ ճորտատիրությունը, դրվեցին բաց դաշտերի համակարգի և միջազգային առևտրով զբաղվող քաղաքային ցանցերի զարգացման վրա։ Նորմանդական արքայատոհմի և առաջին Պլանտագենետների կառավարման ժամանակաշրջանում անգլիական տնտեսությունը զարգացում էր ապրում։ Տնտեսական աճին զուգորդում էր հաստատուն բնական աճը, ինչպես նաև վարելահողերի մակերեսի մեծացումը։ Առաջանում էին հարյուրավոր նոր քաղաքներ, այդ թվում՝ պլանային, ինչը նպաստում էր գիլդիաների՝ թագավորի կողմից լիազորված տոնավաճառների, և միջնադարին հատուկ այլ ինստիտուտների ստեղծմանը։Զարգանումստեղծմանը։ Զարգանում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը։
 
Այն դադարեց հաստատուն լինելուց [[20–րդ դար|20-րդ դարի]] վերջին։ Պատճառը այնպիսի գործոնների անհամապատասխանությունն էր, ինչպիսիք էին հողերի պակասը և վերացումը, գերբնակեցվածությունը։ 1315-1317 թվականների Մեծ սովից առաջացած կորուստները խաթարեցին անգլիացիների ժողովդագրական պոտենցիալը։ Իրավիճակը առավել բարդացավ 1348 թվականին՝ Սև մահի համաճարակից հետո. ժանտախտը դարձավ երկրի բնակչության կեսի մահվան պատճառը, ինչը մեծ ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության զարգացման վրա։ Կրճատված գյուղատնտեսական ոլորտում բարձրացավ աշխատանքի գինը, գները անկում ապրեցին և, հետևաբար, կրճատվեցին շահույթների չափերը։ Այդ ամենը վերջնականապես խարխլեցին ճորտատիրության հին համակարգը և վերջինիս փոխարինելու եկավ ագարակատիրության ժամանակակից ինստիտուտը՝ հիմնված հողերի օգտագործման համար տրվող վճարների վրա։ 1381 թվականի Գյուղացիական ապստամբությունը ազդեցություն ունեցավ ավատատիրական կարգերի վրա և սահմանափակեց թագավորական հարկահանության մակարդակը՝ գրեթե մեկ դար առաջ անցնելով։ [[15-րդ դար]]ում երկրում աճեց կտորների արտադրությունը։ Հենց այդ ժամանակ ձևավորվեց անգլիացի վաճառակնների նոր սոցիալական շերտ, որ մասնագիտանում էին ոչ թե ներքին առևտրում, այլ միջազգային գործարքներում առավել մեծ ազդեցություն ունեին [[Լոնդոն]]ը և Անգլիայի հարավարևմտյան քաղաքները, մինչդեռ հին արևելյան քաղաքները աստիճանաբար [[ստագնացիա]]յի էին ենթարկվում<!-- ? -->: Նոր առևտրային համակարգերը վերջ դրեցին միջազգային տոնվաճառների տարածմանը և բերեցին այսպես կոչված լիվրե ընկերությունների ստեղծմանը. վերջիններս երկրի մայրաքաղաքում գտնվող արտոնյալ առևտրային միություններ են։ [[Լիվրե ընկերություններ]]ի ստեղծումը մետաղամշակման և նավաշինարարության տեխնոլոգիաների կատարելագործման հետ միասին ցույց են տալիս անգլիական տնտեսության միջնադարյան շրջանի ավարտը և Նոր ժամանակների սկիզբը։