«Բրեստ-Լիտովսկի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին [[Եվրոպա]]յում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]]։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի '''4-րդ հոդվածի''' 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև [[1878]] թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։
 
== Նախապատմություն ==
== Նախապատմությունը ==
[[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո խորհրդային Ռուսաստանի առաջին քայլը արտաքին քաղաքականության մեջ դարձավ խաղաղության մասին դեկրետը, որը հրապարակվեց 1917 թվականի հոկտեմբերի 26-ին Խորհուրդների երկրորդ Համառուսաստանյան համագումարի ժամանակ։ Դեկրետի հեղինակն էր [[Լենին]]ը։ Դեկրետում առաջարկվում էր բոլոր պատերազմող երկրներին անմիջապես սկսել բանակցություններ «արդար դեմոկրատական աշխարհ» ստեղծելու համար։