«Նախակենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,ո → ն, ո (46) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Նախակենդանիներ''', օրգանիզմներն են, որոնք կազմված են մեկ [[բջիջ|բջջից]] և կարողանում են գոյատևել։ Նրանցից են [[ամեոբա]]ն, [[հողաթափիկ ինֆուզորիա]]ն, [[մտրակավորներ]]ը, [[վոլվոքս]]ը՝ մտրակավորների գաղութային ձևը։
 
Նախակենդանիները մանրադիտակային չափեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են, որոնց մարմինը կազմված է մեկ բջջից, սակայն այն կատարում է ամբողջական օրգանիզմի ֆունկցիաներ (մարսողական, արտազատական, շարժողական և այլն):Բազմաբջիջ օրգանիզմների այս կամ այն բջիջների խումբը կատարում է որևէ մեկ ֆունկցիա, ուստի չի կարող մեկուսացված գոյություն ունենալ։Իունենալ։ Ի տարբերություն դրա, նախակենդանիների մեկ բջիջը համարվում է ամբողջական օրգանիզմ.այն կարող է ինքնուրույն տեղաշարժվել, սնունդ ընդունել, պաշտպանվել կենդանիներից և այլն։Բացիայլն։ Բացի բոլոր բջիջներին բնորոշ օրգանոիդներից, ինչպիսիք են միտոքոնդրիումները, էնդոպլազմատիկ ցանցը և այլն, նախակենդանիներն ունեն իրենց բնորոշ սեփական օրգանոիդները, ինչպես՝ շարժողական, մարսողական, արտազատիչ և այլն։
 
Շարժողական օրգանոիդներն են՝
*1.կեղծ ոտքերը կամ պսևդոպոդները, որոնք ցիտոպլազմայի ժամանակավոր ելուստներն են,
*2.մտրակները՝ երկար, բարակ թելիկներ են և սկիզբ են առնում ցիտոպլազմայում գտնվող կինետոպլաստից,
*3.թարթիչներ, որոնք բազմաթիվ կարճ թելիկներ են (ֆիբրիլներ)՝ պատված բջջային մեմբրանով (թաղանթով):
 
Էկտոպլազման միատարր է, ավելի հոծ, նրա արտաքին շերտը խտանում է և առաջացնում նախակենդանու արտաքին թաղանթը՝ պելիկուլան։Երբեմնպելիկուլան։ Երբեմն պելիկուլայի մակերեսին առաջանում է կուտիկուլա, որն արդեն կենդանի ցիտոպլազմայի հատկություններ չունի։Վերջինսչունի։ Վերջինս ունի պաշտպանական նշանակություն։
 
Էնդոպլազման կիսահեղուկ է, հատիկավոր, նրանում են գտնվում նախակենդանու կորիզը և օրգանոիդները։
 
Նախակենդանիների բջիջն ակտիվ գործունեության ժամանակ կոչվում է տրոֆոզոիտ, որի սնուցումը կարող է տեղի ունենալ՝
*ա)մարմնի մակերեսով սննդի ներծծման միջոցով,
*բ)ֆագոցիտոզով և պինոցիտոզով,
*գ)բջջաբերանով։
 
Արտազատիչ օրգանոիդը կծկողական կամ բաբախող վակուոլը (հեղուկով լցված ոչ մեծ բուշտ է),որը պարբերաբար կծկվում է և նրանում եղած նյութափոխանակության արգասիքներով հանդերձ բջջի մեջ եղած հավելյալ հեղուկը հեռացվում է։Իէ։ Ի դեպ, նախակենդանիների ցիտոպլազմայում անօրգանական և օրգանական նյութերի քանակը ավելի բարձր է, քան միջավայրում, որով և պայմանավորված է օսմոտիկ ճնշումը։Այսպիսով՝ճնշումը։ Այսպիսով՝ կծկողական վակուոլը միաժամանակ կատարում է արտազատիչ և օսմոտիկ ճնշման կարգավորման ֆունկցիաներ։Պարազիտֆունկցիաներ։ Պարազիտ ձևերի, ինչպես նաև ծովում ապրող տեսակների մոտ, որտեղ օսմոտիկ ճնշումը բարձր է, կծկողական վակուոլը կարող է չլինել։
 
Նախակենդանիները բազմանում են անսեռ (միտոզ, ամիտոզ, շիզոգոնիա, էնդոգոնիա) և սեռական ճանապարհով (կոպուլյացիա և կոնյուգացիա):Որոշ ներկայացուցիչների մոտ նկատվում է անսեռ և սեռական բազմացման եղանակների հերթափոխություն։
 
Նախակենդանիների մեծ մասն անբարենպաստ պայմաններում առաջացնում է կայուն (ռեզիստենտ) ձև՝ ցիստ։Նրանքցիստ։ Նրանք ընդունում են կլոր ձև, դադարում են սնվելուց, նյութափոխանակությունը դադարում է, պատվում են ամուր թաղանթով, որը պաշտպանում է նրանց ջերմային և այլ վնասակար գործոններից։Բացիգործոններից։ Բացի պաշտպանական նշանակությունից, ցիստավորումը նպաստում է նաև նախակենդանիների տարածմանը։