«Հայկական իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ Բջջային ծրագրից խմբագրում
չ 93.94.219.69 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ՍահակԲոտ մասնակցի վերջին տարբե...
Տող 6.
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), [[պոչ]]ը 8-18 անգամ կարճ է։ [[Արու]]ները խոշոր են [[էգ]]երից։ Մարմինը հաստ է, [[գլուխ]]ը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր [[թեփուկ]]ներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ [[Աչք]]երը խոշոր են, [[ծիածանաթաղանթ]]ը՝ դեղնավուն, [[բիբ]]ը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող, կաթիլանման խալեր։ [[Պարանոց]]ից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կոմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։
 
Սնվում է մանր [[հոդվածոտանիներ]]ով ([[մորեխ]]ներ, [[ծղրիդ]]ներ) և մանր [[ողնաշարավորներ]]ով ([[մողեսներ]], [[թռչուններ]] և մանր [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ։
 
Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։