«Թամար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
 
== Կենսագրություն ==
1971-1975 թթ. սովորել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի դերասանական ֆակուլտետում՝ [[Կիմ Արզումանյան]]ի արվեստանոցում։ 1975-1988 թթ. եղել է [[Երևանի Սունդուկյանի անվան թատրոն|Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է [[Վարդան Աճեմյան]]ի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», [[Նաիրի Զարյան]]ի «Հացավան», [[Վիլյամ Սարոյան]]ի «Քո կյանքի ժամանակը», [[Հակոբ Պարոնյան]]ի «[[Մեծապատիվ մուրացկաններ]]», «Պաղդասար ախպարաղբար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում։
 
1988 թվականիթվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է [[Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն|Մկրտչյանի անունով]]։ 1994-1996 թթ. եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։
 
Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակիշ։մրցանակի։
 
Հյուրախաղերով հանդես է եկել մի [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում։