«Էլեկտրական ամպերի տակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (73)
Տող 39.
}}
 
'''Էլեկտրական ամպերի տակ''' [[ռեժիսոր]] և [[սցենարիստ]] Ալեքսեյ Գերման-կրտսերի չորրորդ ֆիլմը, ստեղծված [[Ռուսաստան]]ի, [[Լեհաստան]]ի և [[Ուկրաինա]]յի համատեղ արտադրությամբ, ժապավենի համահեղինակը լեհ [[ռեժիսոր]] Քշիշտոֆ Զանուսսին է:է։
[[Բեռլին]]յան 65-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում կինոնկարը արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին, կինոմշակույթի ասպարեզում բացառիկ հաջողությունների համար:համար։ Ֆիլմի թողարկումը կայացավ [[2015]] թվականի [[հունիսի 4]]-ին:ին։
 
== Սյուժե ==
«Ուղիղ գիծ և մոդելավորում գոյություն չունի: Նկարը հակադրությունների հարաբերություն կամ պարզապես երկու երանգների`սպիտակի և սևի հարաբերություն է»` Պոլ Սեզանի այս մեջբերումը համարվում է նկարի վերջերգը: Նախաբանը արտացոլում է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի փոխհարաբերությունը իր աշխատանքի հանդեպ: Այդ բառերով նա ընգդծում է, որ «դեպի այս կինոն նա գնում էր այնպես, ասես փորձ էր անում պոետիկ դրամատուրգիայի, երկար տարիների ընդմիջումից հետո իմպրեսիոնիզմին վերադառնալու միջոցով մարմնավորելու երկրի և ժամանակի զգացողությունները»: Ալեքսեյ Գերման-կրտսերը այսպես է լուսաբանում ֆիլմի սյուժեն. «այս նկարը» այն երկրի մասին է, որը խաչված է անցյալի, ներկայի և ապագայի միջև:միջև։ [[Ռուսաստան]]ում ժամանակը երբեք գծակերպ չի, այս առումով երկիրը պարադոքսալ է, ուր ժամացույցի սլաքները կարող են շարժվել սկզբում առաջ, այնուհետև վերադառնան հետ, ապա` նորից առաջ»<ref>{{Cite web|url = http://lenta.ru/news/2015/02/09/german/|title = Герман-младший назвал свой новый фильм антиглобалистским|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում [[2017]] թվականին:թվականին։ Այս տարին ընտրված է ոչ պատահականորեն. սա [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության]] հարյուրամյակի տարին է:է։ Աշխարհը մեծ պատերազմի է սպասում:սպասում։ Գլխավոր հերոսների կյանքի սյուժետային ճանապարհները համարյա կապված չեն իրար հետ, գլխավոր կերպարները շատ տարբեր են, բայց նրանցից յուրաքանչյուրը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց դասական ռուսական գրականության մեջ անվանում են «ավելորդ»: Գործողությունները տեղի են ունենում մի կիսակառույց շինությունում, որի շուրջ մատնված են գլխավոր հերոսների ճակատագրերը<ref>{{Cite web|url = http://cult.mos.ru/reviews/ot-pervogo-litsa-aleksey-german-mladshiy/|title = Фильм «Под электрическими облаками» Алексея Германа-младшего получил на Берлинском кинофестивале приз за операторскую работу. Режиссёр рассказал о картине, интересе к современному российскому кино и о том, почему оно сегодня вызывает такие споры внутри страны.|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը բաղկացած է յոթ գլխից` «Օտար խոսքը», «Ժառանգորդները», «Իրավաբանի երկար երազները հողային հարցերի շուրջ», «Տեղ կառույցի տակ», «Գերուհին», «Ճարտարապետը» և «Տիրուհին»: Սրանք պատմություններ են տարբեր մարդկանց մասին` ներգաղթյալ-աշխատավորից մինչև ճարտարապետ, Դոստոևսկիով մեծացած սերնդից մինչև [[Apple]] բրենդը տեսած սերունդը:սերունդը։ Յուրաքանչյուր պատմություն իր հերոսն ունի` հարուստ և աղքատ, ռուս և ներգաղթյալ, խաղաղ բնակիչ և պատերազմից նոր վերադարձած մեկը:մեկը։ Հերոսների պատմությունները միավորվում են Ռուսաստանի խոշոր քաղաքներում և նրա ծայրամասերում տեղի ունեցած պատահական հանդիպումներով:հանդիպումներով։ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը ժամանակակիցների ճակատագրերը արտացոլող վիպակ է, նրանք կանգնած են ոչ թե ակնթարթային, այլ գիտակցված երկընտրանքի առջև:առջև։ Ալեքսեյ Գերման-կրտսերը ֆիլմը ստեղծելիս առաջնորդվել է ռուսական վեպի ավանդույթներով:ավանդույթներով։ «Կինովեպի գլուխները փոխկապակցված են, յուրաքանչյուրը լրացնում է ամբողջ նկարը: Այստեղ շատ են սյուժետային ուղիները, տարբեր կերպարները, գորշողությունների ժամանակը` 90-ականներից մինչև մոտ ապագա` [[2017]] թվականը:թվականը։ Սա փորձ է բանաստեղծորեն որսալու ժամանակի կերպարը»: Ֆիլմի վերնագրում հիշատակված էլեկտրական ամպերը խորհրդանշում են այն, որ տարբեր սերունդների մարդիկ յուրովի են ընկալում միևնույն երևույթը։ Մեկի համար դա գազային ամպեր են երկնքում, մյուսների համար` ժամանակակից գադջեթներում ամպային պահեստարաններ<ref>{{Cite web|url = http://www.aif.ru/dontknows/file/1447465|title = О чём новый фильм Германа-младшего «Под электрическими облаками»?|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
== Դերերում ==
Ֆիլմում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ առանց դերասանական կրթության մարդիկ:մարդիկ։ Առաջին և երկրորդ պլանի մի շարք դերեր խաղացել են ոչ արհեստավարժ դերասաններ:դերասաններ։ Քաստինգին մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ:մարդ։ Գլխավոր դերերից մեկը վստահվել է [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ-պետերբուրգ]]յան Տիկնիկային Մեծ թատրոնի դերասանուհի Վիկտորիա Կորոտկովային և Esthetic Education խմբի երաժիշտ Լուի Ֆրանկին:Ֆրանկին։
 
[[Չուլպան Խամատովա]]ն (մինչ այդ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ալեքսեյ Գերման-կրտսերի «Garpastum»-ը, «Թղթե զինվոր»ը և կարճամետրաժ «Տոկիոյից» ֆիլմը) խաղում է փոքրիկ դեռահասի դերը:դերը։ Գայթակղիչ, հետաքրքրիր դետալ` «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի աշխատանքների համար դերասանուհին կարճ կտրել էր մազերը, որի պատճառով Սոչիի օլիմպիադայի հանդիսավոր բացմանը ներկայացել էր տղայական սանրվածքով:սանրվածքով։
 
Դերասան Մերաբ Նինիձեն («Թղթե զինվոր», «Տոկիոյից») «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմում աշխատանքները համատեղում էր Սթիվեն Սպիլբերգի մոտ նկարահանումների հետ:հետ։ Ֆիլմում նաև նկարահանվել են Անաստասիա Մելնիկովան, Վիկտոր Բուգակովը, Քարիմ Պակաչակովը, Կոնստանտին Զիլգերը:Զիլգերը։
 
== Նկարահանումներ ==
«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել [[Ռուսաստան]]ում և [[Ուկրաինա]]յում: Առաջին բլոկը, որի մեկնարկը տրվել է [[2012]] թվականին, նկարահանվել է [[Ուկրաինա]]յում` [[Օդեսա]]յում, [[Խարկով]]ում և Դնեպրոպետրովսկում, երկրորդը` [[2013]] թվականի [[դեկտեմբեր]]ից մինչև [[2014]] թվականի [[մարտ]]ը, [[Ռուսաստան]]ում, [[Սանկտ-Պետերբուրգ]]ում<ref>{{Cite web|url = http://www.ovideo.ru/Детально_о_фильме_Под_электрическими_облаками|title = Детально о кинофильме «Под электрическими облаками»|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
Ֆիլմի գաղափարը [[ռեժիսոր]] և [[սցենարիստ]] Ալեքսեյ Գերման-կրտսերի մոտ ծագել էր դեռևս [[2008]] թվականին, բայց նկարահանումները սկսվեցին միայն [[2012]] թվականին:թվականին։ Ընդհանուր առմամբ ֆիլմի թողարկումը պահանջեց վեց տարի. մեկ տարի պահանջվեց սցենարը գրելու, հինգ տարի` նկարահանումների համար:համար։ Ալեքսեյ Գերման-կրտսերը Ալեքսեյ Գերման-ավագի «Դժվար է Աստված լինելը» ֆիլմի ավարտական աշխատանքների, ինչպես նաև ֆինանսավորման ուղիների որոնման հետ կապված ստիպված եղավ դադարեցնել իր պրոյեկտը:պրոյեկտը։
 
Ֆիլմում ամեն ինչը ստեղծվում էր զրոյից՝ սկսած վիթխարի հուշարձաններից, վերջացրած ժամանակակից մշակույթի ցուցահանդեսներով:ցուցահանդեսներով։ «Էլեկտրական ամպերի տակ»-ի ողջ գեղարվեստական աշխարհը արարվեց գլխավոր բեմադրող-նկարիչ և կոստյումների գլխավոր նկարիչ Ելենա Օկոպնայայի կողմից:կողմից։ Ելենայի խոսքերով`կադրում յուրաքանչյուր դետալը պատահական չի եղել:եղել։ Նա կադրում նկարել է նույնիսկ մանրախճով, երբեմն` ձյունով, արմատուրայով, կոստյումների մանրագույն դետալիկներով, բեմիրերով և տարբեր բաներով:բաներով։ Որոշ կոստյումների վրա աշխատել է նաև ուկրաինացի դիզայներ Ֆյոդոր Վոզիանովը:Վոզիանովը։
 
Ֆիննական ծոցի ջրատարածությունում Լենինի 5-մետրանոց արձանի մոնտաժի համար պատասխանատու էին արդյունաբերող-ջրասուզակները:ջրասուզակները։ Լողացող ամբարձիչի օգնությամբ չորսմետրանոց խորության վրա նախատեսվել էր կայանք տեղադրել:տեղադրել։ Ռելիեֆի հատակը և գետինը ուսումնասիրելու համար մի քանի ջրասուզումներ անցկացվեցին:անցկացվեցին։ Դեկորացիաների մոնտաժային աշխատանքների մեկնարկից անմիջապես առաջ փոթորկային եղանակ սկսվեց և նկարահանումները տեղափոխվեցին ափին ավելի մոտ:մոտ։
 
Ֆիլմի նկարահանումներին ակտիվորեն մասնակցում էին հյուսիսային մայրաքաղաքի օդային նավակայանը և երկաթգիծը:երկաթգիծը։ Գլխավոր հերոսների ժամանման տեսարանը նկարահանվեց «Պուլկովո» օդանավակայանի նոր տերմինալի չեզոք գոտում` օբյեկտը Պետկոմիտեին հանձնելուց մեկ ամիս առաջ:առաջ։ Նկարահանող խմբի աշխատանքների ժամանակ տերմինալի տարածքում հատուկ կանգնեցվել էր ողջ շինարարությունը:շինարարությունը։ «Օտար խոսքը» նովելի վերջնամասի տեսարանը, երբ Քարիմը անցնում է սրճարանի կողքով, նկարահանվել է [[Սանկտ-Պետերբուրգ]]ի «Աերոպորտ» երկաթգծի կայարանում:կայարանում։ Դրանից [[10]] օր առաջ կայարանը ամբողջովին վերադասավորվել էր որպես սրճարան-բար` ինչպես ներսից, այնպես էլ դրսից:դրսից։
 
Էկոլոգները լիճը հատուկ չորացրել էին ԼենԷքսպոյի ցուցահանդեսի և Քարիմի կառույցի տեսարանի համար:համար։ [[Դեկտեմբեր]]ի վերջին անոմալ տաք եղանակի պատճառով լճի հարակից մակերևույթը` մի քանի կիլոմետր քառակուսի մակերեսով, վերածվել էր խառնախյուսի:խառնախյուսի։ Նկարահանման վերջին օրը հարվածեց սառնամանիքը` հարյուրավոր մետրերով մալուխ և տնտեսական սարքավորումների մի մաս ստիպված եղան թողնելու և մի քանի ամիս անց` գարնանը հանելու:հանելու։ Ճարտարապետի մահվան տեսարանի համար նոր [[Ծով]]ային նավահանգստի ամբարտակների մոտակայքում կառուցվեցին շինհրապարակ`տախտակամած, արմատուրա, [[բետոն]]ե շինվածք և մի քանի միավոր խոշոր շինարարական տեխնիկա, ներառյալ`ցցագերանի [[մեքենա]]ներ, բուլդոզերներ և էքսկավատորներ:էքսկավատորներ։ Նկարի կենտրոնական օբյեկտը բարձրահարկ կիսակառույց տունն է:է։ Այդ շինության մոդելի մշակումը իրականացվեց համառուսաստանյան մրցույթով:մրցույթով։ Մրցույթին ներկայացվեց 160 աշխատանք:աշխատանք։ Հաղթող ճանաչվեցին Աննա Տկաչևայի և Անդրեյ Վոլինցևի նախագծերը:նախագծերը։ Նրանց անունները ցուցադրվում են տիտրում:տիտրում։
 
== Փառատոններ և մամուլ ==
«Էլեկտրական ամպերի տակ» -ի պրեմիերան կայացավ [[փետրվարի 10]]-ին գերմանական մայրաքաղաքում [[Բեռլին]]յան 65-րդ կինոփառատոնի ժամանակ:ժամանակ։ Սա միակ ռուսական ֆիլմն է, որը ներկայացվել է «Բեռլինալ» հիմնական մրցույթին:մրցույթին։ Ֆիլմի օպերատորներ Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը կինոմշակույթի մեջ նշանակալի ներդրման համար «Արծաթե արջ» ստացան:ստացան։ Արտասահմանյան մամուլը նկարի մասին դրականորեն արտահայտվեց:արտահայտվեց։ Մասնավորապես, The Hollywood Reporter նշեց, որ «վիզուալ շարքը կախարդում է», իսկ ֆրանսիական Le Figaro թերթը ֆիլմը նկարագրեց որպես «վիթխարի և հմայիչ երազանք-երևակայություն ժամանակակից [[Ռուսաստան]]ի մասին»: Screen Daily–ի կարծիքով ֆիլմը «վարպետության իսկական հրաշք է, ոչ ստանդարտ կինոյի հաղթանակը»: Իսկ Բեռլինյան 65-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Դարրեն Արոնոֆսկին ասել է, որ «Էլեկտրական ամպերիր տակ» ֆիլմը «յուրօրինակ, օրիգինալ և ունիկալ նկար է, որի արտահայտչականությունը երկար ժամանակ բաց չի թողնում հանդիսատեսին»: Ռուս կինոքննադատները նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորեցին կինոնկարի հանդեպ:հանդեպ։ Այսպես, Անդրեյ Պլախովը («Կոմերսանտները») արձանագրել է, որ «սա շատ անսպասելի ստեղծագործություն է…»: Բորիս Գրոյսի կարծիքով « այս կախարդող, մթնոլորտային ֆիլմը նայելուց հետո դեռ երկար ժամանակ հետապնդում է դիտողին»: Անտոն Դոլինը նշել է, որ «Ալեքսեյ Գերման-կրտսերի նոր նկարը նրա չորրորդ, ամենայն հավանականության, ամենալավը, հաստատ ամենասուրն ու բարդն է` պոտենցիալ ռումբ»<ref>{{Cite web|url = http://vozduh.afisha.ru/cinema/den-sedmoy-pyataya-kolonna-alekseya-germanamladshego/|title = Берлинале-2015 День седьмой: пятая колонна Алексея Германа-младшего|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
== «Այժմ 2017» ցուցահանդեսը ==
 
«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի ռելիզից առաջ Ժամանակակից արվեստի Մոսկովյան թանգարանում հունիսի 5-ին բացվում է «Այժմ 2017» ցուցահանդեսը Ալեքսեյ Գերման-կրտսերի նկարների մոտիվներով:մոտիվներով։ Այն տևեց մինչև հունիսի 28-ը:ը։ Ցուցահանդեսի հսկիչները Անտոնիո Ջեուզան և Ելենա Օկոպնայան էին<ref>{{Cite web|url = http://www.mmoma.ru/exhibitions/gogolevsky10/sejchas_2017/|title = Сейчас 2017|author = |work = |date = |publisher = }}</ref>:
 
Միջազգային «Գիշերը թանգարանում» ակցիայի ժամանակ, որը տեղի ունեցավ [[Մոսկվա]]յում, [[մայիսի 16]]-ին, Գոգոլյան բուլվարի ММОМА –բակում՝ Ժամանակակից մշակույթի Մոսկովյան թանգարանում, «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» 10 ինստալացիա-տիզեր ստեղծվեցին, որի հեղինակը կինոնկարի նկարիչ Ելենա Օկոպնայան էր:էր։ Օրգանզայից 17-մետրանոց էկրանի վրա մի քանի ժամ հեռարձակվեց ֆիլմի տեսարաններից մեկի թռչող մարդը : Անձրևը և ուժեղ քամին հազիվ չավերեցին ինստալացիան. պաստառը ստիպված եղան մի քանի անգամ նորից կարել և կրկնակի ամրացնել:ամրացնել։ Բայց, չնայած վատ եղանակին, ինստալացիան կայացավ:կայացավ։
 
Ինստալացիան՝ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի դեկորացիայի մասն է:է։ Ելենա Օկոպնայայի խոսքերով ՝այն համարվում է շրջապատող տիեզերքի և առօրյայի նախօրինակի հետ իր երկխոսության վիզուալիզացիան:վիզուալիզացիան։ «Տանջող թռիչքի էներգիայի կապանքներում գտնվող լարված մարմին՝ այս ամենը ինձ համար համարվում է մարդկային փխրուն հոգու և շրջապատող տիեզերքի երկխոսության համաժեքը, զրույց տարաբնույթ դրսևորումներով ժամանակի հետ, որը երբեմն կոպտորեն ներխուժում է անձնական տիրույթ: Դրա համար և ռիթմը, և ծավալի փոխակերպությունը, և տարածական երկրաչափությունը առաջին հերթին ծառայում են յուրաքանչյուր կոնկրետ հանդիսատեսի և ինստալյացիայի միջև երկխոսությանը, որը ավելի չէ, քան շատ զգացողությունների պրոեկցիա»
 
== Հետաքրքիր փաստեր ==
* «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի նկարների հատուկ վիզուալ շարքի ստեղծման նպատակով աշխատանքները տարվել են ձմռանն ու գարնանը:գարնանը։
* Նկարահանումների համար ընտրված օբյեկտների մեծ մասը (կիսակառույց շինություն, կառուցվող օդանավակայան) մատուցվել են տիպային կապույտ շինարարական ցանկապատերով:ցանկապատերով։ Նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ ապասարքավորվել են մի քանի կիլոմետրի հասնող շինարարական արգելափակոցներ:արգելափակոցներ։
* Առանձին կադրերի խորությունը հասնում է մի քանի կիլոմետրի:կիլոմետրի։ Նկարահանման առաջին օրվա նախօրեին [[Լենին]]ի արձանը գիշերը գողացվեց տեղացի բնակչի կողմից:կողմից։ Իր գործողությունները նա արդյունքում բացատրել չկարողացավ:չկարողացավ։
* Կադրերից մեկում դերասանների անմիջապես գլխավերևով ուղղաթիռ է թռչում:թռչում։ Այս կադրը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության:օգնության։ Վերջնամասում մշակութային ցուցահանդեսի տեսարանի համար պատրաստվեցին հինգմետրանոց երեք արձաններ:արձաններ։ Դրանք շինծու շինվածքներ չէին, այլ լիակատար արտ-օբյեկտներ:օբյեկտներ։
* «Սաշայի և Դանի տան» միայն մեկ դեկորացիայի լուսավորության հավաքածուի ընդհանուր հզորությունը գեղարվեստական լուսային նկար ստանալու համար կազմել է 72 ԿՎտ, ողջ սարքավորումների տեղադրման համար պահանջվել է վեց բեռնատար ավտոմեքենաներ և երեք օրով սահմանափակվել է Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկությունը:երթևեկությունը։ Տեսարանների մեծ մասը ներկայացված են կերպարների խաղի բարդագույն բազմապլան միակադր լուծումներով:լուծումներով։ Յուրաքանչյուր բնական կադր, որը մոնտաժվել է ֆիլմում, նկարահանվել է արևմուտքի պահին՝ բնության ամենագեղատեսիլ պահին:պահին։
* [[Բեռլին]]յան փառատոնի դափնեկիրները՝ օպերատոր Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը, գեթ մեկ անգամ էլ իրար չեն հանդիպել նկարահանման հրապարակում<ref>{{cite web|url=http://tvkinoradio.ru/article/article3288-operator-evgenij-privin|title=Оператор: Евгений Привин |author=|date=4 июня 2015|work=|publisher=Tvkinoradio.ru|accessdate=2015-11-14|lang=}}</ref>:
* Նկարահանումների ավարտին 1333 միավոր անհատույց հանձնվել է Լենֆիլմի հանդերձարանին:հանդերձարանին։
 
== Ծանոթագրություններ ==