«Մարկոս Յուստինոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Մարկոս Հունիանոս Յուստինոս''' (Justinus), (ծն․ և մահ․ թվականները անհայտ), 2-րդ-3-րդ դարերի հռոմեացի [[պատմիչ]]։ Յուստինոսի գործը մ․ թ․ ա․ 1-դդ․ հռոմեացի պատմագիր [[Պոմպեոս Տրոգոս]]ի չպահպանված աշխատության («Փիլիպպոսի պատմությունը», կազմված էր 44 գրքից) համառոտ շարադրանքն է։ Պոմպեոս Տրոգոսի երկը եղել է ծավալուն մի գործ և ընդգրկել է հին հույներին ու հռոմեացիներին հայտնի բոլոր ժողովուրդների ու երկրների պատմությունը՝ [[Ասորեստան]]ի ավանդական թագավորներից մինչև [[Օգոստոս կայսր]]ի ժամանակաշրջանը, իսկ Յուստինոսը քաղել է առավել ուշադրության արժանի փաստերը, մշակել դրանք՝ երբեմն թույլ տալով անճշտություններ։ Գրքերում կարևոր տեղեկություններ կան [[Հայաստան]]ի Աքեմենյան ժամանակաշրջանի, [[Տիգրան Մեծ]]ի գործունեության (դաշինքը Միհրդատ VI Եվպատորի հետ, Սելևկյանների թագավորության գրավումը և այլն), Հայաստանի աշխարհագրության մասին։