«Դավանանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Դավանանք''', դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը։ [[Հայերեն]]ում դավանանք եզրը որոշ իմաստով համապատասխանում է [[հունարեն]] δοv γμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե [[աստվածաբանություն|աստվածաբանության]] մեջ բյուրեղացել է որպես դավանանքի դրույթ կամ հավատքի ճշմարտություն։ Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով։ Դավանանքի խնդիրների հետ առնչվող աստվածաբանության ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology)։
== Ուղղափառ դավանանք ==
[[Պատկեր:Հիսուսը։ՊիծակSargis Pitsak.jpg|250px|մինի|աջից|Հիսուս Քրիստոսը կերակրում է ժողովրդին (հեղինակ՝ [[Սարգիս Պիծակ]])]]
Դավանանքի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է։ Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է [[Աստվածաշունչ]] գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով և այլն։ Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է։ Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ դավանանքը այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին <ref>Մատթ. 16.18</ref>։ Ուղղափառ դավանանքին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է։
 
== Տիեզերական ժողովներ ==
[[Պատկեր:44974427.RMA20BookCoverinGoldandJewels.jpg|250px|մինի|աջից|Աստվածաշունչ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դավանանք» էջից