«Նախիջևանի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
1918-1920 թվականներին մտել է [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]], իսկ 1920 թվականից՝ [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի]] կազմի մեջ։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի վերջին տարում՝ 1918 թվականին, ինչպես նաև [[Թուրք-հայկական պատերազմ (1920)|թուրք-հայկական պատերազմ]]ի ժամանակ (1920) օկուպացվել է թուրքական զորքերի կողմից։ Վերջիններս հենվում էին տեղի թյուրքախոս բնակչության՝ [[կովկասյան թաթարներ]]ի ռազմական, նյութական ու տնտեսական աջակցության վրա, ովքեր կազմում էին գավառի բնակչության մոտ երկու երրորդը։ Այդ տարիներին նրանք ստեղծել էին «Արաքսի հանրապետություն» խամաճիկ կառույցը, որը ղեկավարվում էր [[Մուսավաթական Ադրբեջան]]ի կողմից։
 
1921 թվականից լուծարվել է, և Երևանի նահանգի մեկ այլ՝ [[Շարուր-Դարալագյազի գավառ]]ի մի մասի հետ վերակազմավորվել որպես [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]]։