«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (57)
Տող 2.
'''Ազոխի քարանձավը''' (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է [[Արցախ]]ի հարավային մասում, [[Հադրութի շրջան]]ում: Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով կուսումնասիրվեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը [[Հայկական լեռնաշխարհ]]ով<ref name="agbu">[http://www.agbu.org.uk/main/32/21/ AGBU London ]</ref>։
 
1968 թ. պեղումներով Հայտնաբեռվել է [[Նեանդերթալյան մարդ|Նեանդերթալ]] նախամարդու ծնոտոսկը որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս ձայրամասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդներ են:են։ Մինջև այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա): Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, ինչպես նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այս գործիքների հետքերը<ref name="king">[http://antiquity.ac.uk/ProjGall/King/king.html Antiquity Journal]</ref>։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Հայաստանի տարածքում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ<ref name="jalvo">[http://gsa.confex.com/gsa/inqu/finalprogram/abstract_55526.htm XVI INQUA Congress]</ref>։
[[Պատկեր:Azokh Cave2.jpg|մինի|333x333px]]
 
=== Ազոխի քարանձավ ===
 
Ազոխից հայտնաբերված ծնոտը մեզ է հասել այն ժամանակաշրջանից, որը անցումային էր Հոմո-հայդելբերգենեզիսից, Հոմո-նեադերտալեզիսի և Հոմո-նեադերտալեզիսից,Հոմո-սապիենս:սապիենս։ Վերջին հնագիտական պեղումները և Կովկասում իրականացրած հայտնագործությունները վկայում են նրա մասին, որ նախամարդը զբաղեցրել է այս տարածքը մոտավորապես 2.000.000 տարի:տարի։ Հնեաբանները առաջարկում են պեղումնային ամենացածր շերտի գտածոները ամրագրել վաղ պալեոլիթյան ժամանակաշրջանի (Նախաաշելյան), աշխարհի ամենահին ժամանկաշրջանին (730,00-1,500,000տարի) և որը շատ բնագավառներում նման է Օլդուվան քաղաքակրթությանը՝ Տանզանիայի Օլդուվա կիրճից, և քաղաքակրթության, որը կառուցել է հայտնի Լասկաքս քարանձավը Ֆրանսիայի հարավ-արևելքում:Ազոխարևելքում։Ազոխ քարանձավը կարևոր [[Հնագիտություն|հնագիտական]] վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի (հնամարդաբանության) ուսումնասիրման առումով:առումով։ Քարանձավը գտնվում է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ:մոտ։ Այն տեղակայված է գետահովտի վերևում (862 մետր ծովի մակարդակից վերև)՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա (39°37.06” Հյուսիս, 46°59.30” Արևմուտք), հովտի արևմուտքում վեր է խոայնում [[Մեծ Քիրս|Մեծ Քիրսը]] (3000 մետր), իսկ Արևելքից, Հյուսիսից և Հարավից եզրափակվում է խիտ անտառներով:անտառներով։
Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված ե բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են [[Աֆրիկա|Աֆրիկայից]] դեպի [[Եվրոպա]]: Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են [[Կովկաս|կովկասյան]] տարածաշրջանում, փաստվում է չորս տեղանքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով:մնացորդներով։ Մնացած երեք տեղանքներն են՝ Դմանիսին հարավային Կովկասում (Վրաստան), Մեզամայսկայա քարանձավը Հյուսիս-արևմտյան Կովկասում և Բարակայի քարանձավը Արևմտյան Կովկասում:Կովկասում։
Հարավարևմտյան ուղղություն ունեցող ազոխյան այս հնավայրը բաղկացած է բազմաթիվ քարացուկային խոռոչներից, որոնք կազմում են ընդարձակ կրաքարե կարստային համակարգ:համակարգ։ Այն հայտնաբերվել է [[1960 թվական|1960 թվականին]], և քարանձավի մուտքերից մեկը (Ազոխ 1) նախորդ արշավախմբի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ինտենսիվ պեղումների՝ անեղձ թողնելով այս սրահի հետնամասի և կողմնային հատվածների նստվածքաշերտերը:նստվածքաշերտերը։ Նշված պեղումների ընդացքում հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված:հատված։ Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջաններին, որը ներկայումս համարվում է հայդելբերգյան մարդու դարաշրջան:դարաշրջան։ Հայտնաբերված հատվածը, որը շուրջ 300,000 տարեկան է, կարևոր նշանակություն ունի, քանի որ այն պատկանում է հնագույն մարկանց այս խմբի ամենաարևելյան ներկայացուցչին:ներկայացուցչին։ Այն կարևոր լրացում է նաև Կովկասի տարածաշրջանում հնագույն մարդկանց բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում:ոլորտում։<ref>http://oa.upm.es/3960/2/TORRES_CL_2009_01.pdf</ref>
 
=== Ազոխի քարանձավի պեղումները 2002-2006 ===
 
Բավականին մեծ տեղեկատվություն ե կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում:կրում։ Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից 2002 թվականին՝ ԼՂՀ կառավարության հրավերով և շարունակվում է առ այսօր:այսօր։ Արշավախմբի կողմից 2002 թվականին մեկնարկված աշխատանքներում կիրառվում են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրություն՝ գտածոների տարածային և ժամանակային բաշխվածության տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվացքաշերտերի զննում՝ [[Կաթնասուններ|մանր կաթնասունների]] հայտնաբերման նպատակով, [[Երկրաբանական ժամանակագրություն|երկրաբանական]] մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության [[Ռադիոմետրիա|ռադիոմետրիկ]] թվագրում:թվագրում։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայից]], [[Իսպանիա|Իսպանիայից]] և [[Իռլանդիա|Իռլանդիայի Հանրապետությունից]]: Աշխարհի ավլի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ:աշխատանքներ։ Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել [[Պլեյստոցեն|պլեյստոցենից]] մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը [[Փոքր Կովկաս|Փոքր Կովկասում]]: Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չեին:չեին։ Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամնակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը:հաջորդականությունը։ Բացի այդ վկայություն կա, որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ [[Հեյդելբերգ|հեյդելբերգյան մարդը]], [[Նեանդերթալյան մարդ|նեանդերթալյան մարդը]] և [[Մարդ բանական|մարդ բանականը]]: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղձ սրահ է:է։ Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի և այստեղ նույնպես հնագույն մարդու բնակեցման վկայություններ գտնելու հավանականություն կա:կա։ Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780 թվական) ներկայացնում է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքներ]]ի ժամանակաշրջանը:ժամանակաշրջանը։ Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնվաձ նույն ժամանակաշրջանի [[Արաբական աշխարհ|արաբական խեցեղենին]] բնորոշ հատկանիշներ:հատկանիշներ։ Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը:սկիզբը։<ref>http://eprints.ucm.es/14577/1/Azokh_JHE_2010_1.pdf</ref>
 
=== Քարե գործիքներ ===
 
[[Քարե դար|Քարե գործիքները]] հնագույն մարդկանց առկայության և գործունեության ամենահաստատուն վկայությունն են:են։ Ազոխ 1-ում գործիքներ են հայտնաբերվել տարբեր հողաշերտերից, ինչը նշանակում է, որ հավաքածուները տեսակավորվում են ժամանակագրորեն և ըստ գործիքների տեսակների:տեսակների։ Այս հավաքածուները պատրաստվել են քարանձավում բնակություն հաստատած հնագույն մարդկանց տարբեր հմբերի՝ հեյդելբերգյան մարդու և նեանդերթալյան մարդու կողմից:կողմից։ Քարե գործիքները մատնանշում են, որ այս վաղ մարդիկ տարբերվում էին դրանց արտադրության և տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց գաղափարներով:գաղափարներով։
Մինչ այժմ ձեռք բերված հավաքածուն հիմնականում պարունակում է պարզ հատիչներ, երկկողմ հատիչներ, սայրեր, քերիչներ և այլն:այլն։ Գործիքները պատրաստված են այնպիսի հումքային նյութերից, ինչպես [[Կայծքարային ապարներ|կայծքարը]], [[Դաշտաքար (այլ կիրառումներ)|դաշտաքարը]] և [[Օբսիդիան|օբսիդիանը]]: Դեռևս դժվար է դրանք հստակ վերագրել որոշակի տեխնոլոգիայի:տեխնոլոգիայի։ հետագա ուսումնասիրությունների ընթացքում կստուգվի՝ արդյոք այս գործիքների հեղինակը հեյդելբերգյան մարդն է:է։
Ազոխ 1-ում հայտնաբերված որոշ կենդանիների ոսկորների վրա առկա են քարե գործիքով արված կտրվածքի հետքեր, որոնք մատնանշում են կենդանիների մորթված լինելու հանգամանքը:հանգամանքը։ որոշակի փաստեր վկայում են, որ քարե գործիքների արտադրությունը հիմնականում տեղի է ունեցել քարանձավից դուրս:դուրս։ Բացի այդ քարե գործիքների փոքր քանակությունը, ինչպես նաև նմուշների ինտենսիվ մշակման սուղ վկայությունը նույնպես խոսում են հնագույն մարդկանց կողմից քարանձավի կարճաղամկետ բնակեցումների մասին:մասին։ Ազոխի հնագույն մարդիկ քարե գորձիքների պատրաստման համար հիմնականում օգտագործել են տեղական ծագման հումքային նյութեր, ինչպես օրինակ՝ քարանձավում և շրջակայքում գոյացած [[Կայծքարային ապարներ|կայծքարերի]] տեսակներ:տեսակներ։ Փոքր քանակությամբ օբսիդիանի գործիքների առկայությունը վկայում է ավելի հեռավոր աղբյուրների մասին:մասին։ Ազոխից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքը, ըստ երևույթի, եղել է այս նյութի ամենամերձավոր աղբյուրը:աղբյուրը։
 
=== Ազոխի քարանձավի կենդանական աշխարհը ===
 
Ազոխ 1-ում տարբեր ժամանակաշրջանների ընթացքում մեծ քանակությամբ [[Արջեր|քարանձավային արջեր]] են եղել:եղել։ Այս կենդանինիերը հայտնաբերվել են [[Պլեյստոցեն|միջին պլեյստոցենի]] դարաշրջանի [[Եվրոպայի պատմություն|Եվրոպայի]] տարածքներում, բայց ներկայումս բնաջնջված են:են։ Դրանք բավականին զանգվածեղ էին, հավանաբար՝ մինչև 4 մետր, որոնց մարմինը կշռում էր մոտ 700 կգ:կգ։ Ազոխի քարանձավային արջերը պատկանում են աշխարհում հայտնի հնավայրերից հայտնաբերված խոշորագույնների թվին:թվին։ Ազոխում դրանց առկայությունը առանցքային տեղ է գրավում այս տարածաշրջանում մարդկանց կացութաձևը և գույության ձևերը հասկանալու գործում:գործում։
Քարանձավում հայտնաբերվել են նաև արջի մեկ ալյ տեսակի՝ շագանակագույն արջի մնացորդներ:մնացորդներ։ Ներկայումս այս տեսակը գոյություն ունի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում:Եվրոպայում։ Ենթադրվում է, որ քարանձավային արջերը սննդի կարևոր աղբյուր են եղել ինչպես հեյդելբերգյան մարդու, այնպեսև նեանդերթալյան մարդու համար:համար։ Ազոխի քարանձավի պեղումների ընթացքում հայտնաբերված քարանձավային արջերի ոսկորներից շատերի վրա առկա են կտրած հետքեր:հետքեր։ Դրանք առաջացել են, երբ հնագույն մարդիկ քարե գործիքներով անջատել են միսը սննդում ոգտագործելու նպատակով:նպատակով։ Հայտնաբերվել են նաև քարանձավային արջի այրված ոսկորներ մարդկանց կողմից պատրաստված օջախներում, ինչը վկայում է, որ նրանք նաև խորովել են միսը:միսը։ Հավանաբար մարդիկ որսում էին հիվանդ կամ վիրավոր, ինչպես նաև ձմեռվա քնով թուլացած արջերին:արջերին։ Նրանք կարող էին օգտագործել նաև մահացած արջերի միսը:միսը։ Այս գործունեությունը, ըստ երևույթին, իրականացվել է քարանձավի հետնամասի այն հատվածում, որտեղ ներկայումս պեղումներ են կատարվում Ազոխ 1-ում բավականին տարածված էն քարանձավային արջերի ոսկորները, ատամներ և ճանկեր:ճանկեր։
Անցած 300,000 տարիների ընթացքում քարանձավում բնակվել են նաև [[Չղջիկներ|չղջիկների]] բազմաթիվ տեսակներ, ընդ որում տարբեր տեսակներ են հայտնաբերվել քարանձավի տարբեր հատվածներում և մուտքերում, այդ թվում՝ Ազոխ 1-ում:ում։
Ազոխի քարանձավում հայտնաբեված այլ կենդանիների շարքը, որոնցից որոշները ներկայումս բնաջնջված են, ներառում են՝ հսկա [[եղջերու]], [[ռնգեղջյուր]], [[Վայրի ցուլ|բիզոն]], [[ձիեր]], [[գայլեր]], [[Բորենիներ|բծավոր բորենիներ]], [[աղվեսներ]], [[Ընձառյուծ|ընձառյուծներ]], [[մացառախոզեր]], [[խոզեր]], [[այծեր]], [[կրծողներ]] և [[կրիաներ]]: Քարանձավում հայտնաբերված կենդանիներից մի քանիսը ներկայումս հանդիպում են միայն աֆրիկայում (օրինակ՝ ռնգեղջյուրները, բծավոր բորենիները, ընձառյուծը), բայց անցյալում եղել են նաև Եվրոպայի տարածքներում, ինչպես օրինակ հսկա եղջերուն:եղջերուն։ Ազոխում հանդիպող որոշ կենդանատեսակներ ծագել են Աֆրիկայում, ինչպես օրինակ բորենին և ռնգեղջյուրը:ռնգեղջյուրը։ Աֆրիկյան այս տեսակների առկայությունը մատնանշում է, որ Աֆրիկայի և Եվրոպայի միջև ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների գաղթ է տեղի ունեցել:ունեցել։<ref>http://www.igme.es/museo/fonelas/ficheros%20pdf/Quaternary%20International%202001.pdf</ref>
 
== Ծանոթագրություններ ==