«Մովսես Սիլիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ →‎Հայաստանի Հանրապետություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2)
Տող 62.
1918 թվականի հունիսի 4-ի [[Բաթումի պայմանագիր|Բաթումի պայմանագրով]] հայկական զինուժը չպետք է գերազանցեր մեկ դիվիզիայից։ Գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի հուլիսի 26-ի թիվ 99 հրամանի համաձայն՝ Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար է նշանակվում գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը<ref>{{Cite book|title = Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին|last = Հարությունյան|first = Կ․|publisher = |year = 2002|isbn = |location = Երևան|pages = 19}}</ref>։
 
1919 թվականի մարտի 25-ին ստեղծվում է [[ՀՀ բանակի ռազմական խորհուրդ]], որի նախագահ է նշանակվում գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը։ Ապրիլի 24-ին, ի թիվս այլոց, խորհրդի անդամ է նշանակվում Սիլիկյանը<ref>{{Cite book|title = Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին|last = Հարությունյան|first = Կ․|publisher = |year = 2002|isbn = |location = Երևան|pages = 20}}</ref>։ Հունիսի 1-ին Մովսես Սիլիկյանին շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:կոչում։
 
1918 թվականի դեկտեմբերին սկսվում է [[Հայ-վրացական պատերազմ]]ը<ref>Ավելի մանրամասն տե՛ս {{cite book | title=Հայ-վրացական հարաբերությունները 1918–1921 թթ․ | author=Սարդարյան, Կ․ | year=2002 | location=Երևան}}</ref>։ Գեներալ Սիլիկյանին է հանձնարարվում մարտական գործողությունների ընդհանուր հրամանատարությունը<ref>{{cite book | title=1918 թ. վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները | author=Վիրաբյան Վ․ Հ․ | year=2003 | location=Երևան | pages=137–208}}</ref>։ Նա պետք է հսկողության տակ վերցներ մինչև [[Խրամ (գետ)|Խրամ]] գետը տանող շրջանը:շրջանը։ Գետը հանդիսանալու էր հայ-վրացական սահմանը<ref>{{cite book | title=Հայ-վրացական հարաբերությունները 1918–1921 թթ․ | author=Սարդարյան, Կ․ | year=2002 | location=Երևան|pages = 55-60}}</ref>։
 
1920 թվականի ապրիլին Մովսես Սիլիկյանը նշանակվում է [[Նոր Բայազետի գավառ|Նոր Բայազետի գավառ]] ([[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]) և [[Շարուր-Դարալագյազի գավառ|Շարուր-Դարալագյազ]] ([[Վայոց ձորի մարզ|Վայոց ձոր]]) գավառների գեներալ-նահանգապետ։ Նա միաժամանակ վարել է Նոր Բայազետ գավառում տեղակայված զորքերի շտաբի պետի պաշտոնը<ref name="ՀՀ">{{Cite book|title = 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում|last = Հարությունյան|first = Հ․|publisher = Պատմաբանասիրական հանդես|year = 2011|isbn = |location = Երևան|pages = 84}}</ref>։ Ինչպես պարզաբանել է Մովսես Սիլիկյանը 1935 թվականի նոյեմբերի 29-ին ՆԳԺԿ քննիչ Իսրայելյանին, իր նշանակման բուն նպատակն էր աջակցել Դրոյի հրամանատարության ներքո գտնվող ջոկատին անցնել [[Լեռնային Ղարաբաղ]]՝ տեղի հայ բնակչությանն [[մուսավաթական Ադրբեջան|ադրբեջանական]] բանակի դեմ մղվող պայքարում օգնելու համար<ref>ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 8 շրջ.:</ref>։