«Աշոտ Սաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 29.
[[1926]]-[[1930]] թվականներին սովորել է [[Բաքու|Բաքվի]] Հայարտան երաժշտական ստուդիայում: 1930 թվականից բնակվել է Երևանում, [[1936]] թվականին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ [[Հարո Ստեփանյան]], ապա՝ Ս. Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ [[Կոստանտին Սարաջև]]) դասարանները: 1930-[[1939]] թթ.՝ Սունդուկյանի անվան թատրոնում երաժշտական մասի վարիչ և դիրիժոր, 1939-[[1947]] թթ. ղեկավարել է «[[Հայկինո]]» ստուդիայի երաժշտական մասը: 1947-[[1952]] թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, [[ԽՍՀՄ]] կոմպոզիտորների միության վարչության անդամ:
 
[[Պատկեր:Ashot Satyan's Plaque.jpg|մինի|Աշոտ Սաթյանի հուշատախտակը [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Երևանի Մաշտոցի պողոտա]]յում]]
== Գործունեություն ==
Սաթյանի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա: Սաթյանի երգերը (գրված մեծ մասամբ [[Գուրգեն Սարյան]]ի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռո֊մանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն: Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է [[Հայրենական մեծ պատերազմ]]ի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն: Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն: Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» ([[1950]], ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ [[1952]] թվականին) և «Լեռների երգեր» ([[1958]]) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ավետիք Իսահակ֊յանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն: Սաթյանը հեղինակ է նաև հայկական անսամբլային սռաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի ([[1936]]), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների ([[1952]]), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», [[1942]]), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («Դավիթ Բեկ», [[1944]], «Անահիտ», [[1947]], «Ում է ժպտում կյանքը», [[1952]] և այլն), երաժշտական ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում [[1951]] թվականին արժանացել է մրցանակի): Սաթյանի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով: