«Քնարերգություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գրականություն ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 5.
Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են [[ներբող]]ը, հիմնը, [[դիֆիրամբ]]ը, [[եղերերգ]]ը, տապանագիրը, [[հովվերգություն]]ը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես [[XX դար]]ում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Եղիշե Չարենց]]ի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։
Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, [[պատմվածք]]ի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII
== Ծանոթագրություններ ==
Տող 18 ⟶ 19՝
* Поспелов Г․, Лирика среди литературных родов, М․, 1976․
* Тимофеев Л․, Основы теории литературы, 5 изд․, М․, 1976․
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Գրականություն]]
|