«Վերջին ասպետները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
Մեկ տարի անց յոթերորդ ջոկատի նախկին մարտիկներն աշխատում են մայրաքաղաքում (մասնավորպես մասնակցում են Գիզա Մոտի անառիկ միջնաբերդի շինարարական աշխատանքներին), իսկ Ռայդենը տարվել է հարբեցողությամբ և այցելում է հասարակաց տուն: Ռայդենը գրավ է դնում իր սուրը, ինչից հետո կինը հեռանում է նրանից: Իտոն իր տիրոջը զեկուցում է, որ Ռայդենն այլևս վտանգ չի ներկայացնում: Սակայն Գիզա Մոտը, ում անընդհատ թվում էր, թե իրեն հետապնդում են, չի հավատում: Այդ ժամանակ Իտոն հասարակաց տանը կազմակերպում է Ռայդենի ու Բարտոկի դստեր հանդիպումը: Նախկին լեյտենանտը ոչինչ չի անում աղջկան փրկելու համար: Իմանալով այդ մասին՝ Գիզա Մոտը համոզվում է, որ Ռայդենը վերջնականապես կործանվել է, և ազատ է արձակում իր աներոջ զարքը: Սակայն պարզվում է, որ Ռայդենն ու Բարտոկի նախկին մարտիկները միայն ձևացնում էին: Իրականում նրանք նախապատրաստում էին հարձակում միջնաբերդի վրա, ինչն էլ իրականացնում են մի գիշեր:
 
Միջնաբերդի վրա հարձակման ժամանակ ջոկատի անդամների մեծ մասը զոհվում են, սակայն Ռայդենին հաջողվում է սպանել Իտոյին, իսկ հետո նաև Գիզա Մոտին: Դրանից հետո ջոկատը գերությունից փրկում է Բարտոկի դստերը, և Ռայդենը զեկուցում է, որ Բարտոկի ընտանիքի պատիվը վերականգնվել է:
 
Կայսրը, իմանալով իր առաջին խորհրդականի (այդ պաշտոնը վստահվել էր Գիզա Մոտին), զայրանում է և ուզում գլխատել Բարտոկի բոլոր մարտիկներին, սակայն Ավգուստոն խորհուրդ է տալիս չշտապել: Նա ասում է, որ ժողովուրդն այդ մարտիկներին հերոսներ է համարում, և առաջարկում է գլխատել միայն Ռայդենին: Պարզվում է, որ միջնաբերդի վրա հարձակման նախապատրաստման գործում Ռայդենին օգնություն է ցույց տվել Ավգուստոն: Վերջինս փորձել է այդպիսով փրկել իր դստերը, որին ծեծում էր ամուսինը: Ռայդենը գիտեր, որ կայսրը կցանկանա մահապատժի ենթարկել բոլոր մարտիկներին, և ինքն էր առաջարկել այդ տարբերակը:
 
Մահվանից առաջ Ռայդենը հրաժեշտ է տալիս կնոջը, ինչպես նաև լեյտենանտ Կորտեսին խնդրում է հոգ տանել Բարտոկի ընտանիքի մասին: Ավգուստոն Ռայդենին ուղեկցում է պալատի ներքին բակ, որտեղ նրան սպասում է Կայսրը: Ֆիլմի ավարտին դահիճը սուրը բարձրացնում է Ռայդենի գլխավերևում, ով անսպասելիորեն լայն բացում է աչքերը:
 
== Դերերում ==