«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադ|Լենինգրադի]] համալսարանի ազատ ունկնդիր: 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում`Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ: 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը:
 
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմին]], պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով: 1946 թվականին վերադարձել է Երևան:
Տող 13.
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր|Արմավիրի]], հին [[Արտաշատ|Արտաշատի]] հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] տնօրեն:
 
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին`թվականին՝ ակադեմիկոս:
 
1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները: Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության: