«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 91.
Պատկեր:Андреа Мантенья. Принесение во храм.ок.1460. Берлин, гос.музеи.jpg|Մանտենյա, Տաճար բերելը, մոտ.1460 Բեռլինի ՊԹ
</gallery>
 
Երկու վարպետներին համեմատելու հնարավորություն է տալիս նաև «Տաճար բերելը» թեմայով երկու նկարները: Նրանցից մեկը` նկարված Բելլինիի կողմից, պահպանվում է Վենետիկի Քվերինի Ստամպալի պատկերասրահում, մյուսը` Մանտենյայի ստեղծածը, [[Բեռլինի պետական թանգարան]]ում: Նրանք նման են կոմպոզիցիայով և ունեն նույն թեմատիկան. առաջին պլանում Աստվածամայրը մանկան հետ և ծեր քահանան: Նրանց շրջապատող անձանց մասին հետազոտողները տարբեր ենթադրություններ են անում: Արվեստաբանների մի մասը շարունակում է պնդել, որ Բելլինին իր տարբերակում ներկաների մեջ պատկերել է մորը` Աննա Ռինվերսին, քրոջը` Նիկոլոզիային, հորը` Յակոպոյին, իսկ աջ կողմից` Անդրեա Մոնտենյային և իրեն: Մոնտենյայի նկարը հավանաբար հայտնվել է Բելլինիի նկարից հետո: Նրա մեջ գործող անձիք փակված են հանդիսատեսից պատկերված տեսարանը անջատող շրջանակի մեջ: Նրանք սառած են և կարծես ամենքն ապրում են իրենց առանձին կյանքով: Բելլինիի նկարում նրանք կազմում են մարդկային և ավելի դինամիկ բազմություն: Քննադատները չունեն միասնական կարծիք նկարի թվագրության վերաբերյալ:
 
[[Պատկեր:Джованни Беллини Пьета- ок. 1460 Брера, Милан.jpg|thumb|Բելլինի, Պյետա (մոտ. 1460). Բրերի թանգարան, Միլան]]
Մանտենյայի ուժեղ ազդեցության շրջանին են դասվում նաև «Քրիստոսի օրհնությունը» [[Լուվր]]ից, [[Փարիզ]], որը նկարված է 1460 թվականից ոչ շատ ուշ, և հրաշալի «Պյետա»-ն Բրերի թանգարանից, Միլան: Վերջին աշխատանքում Բելլինին պատկերել է ցածրիկ եզրապատի մոտ մահացած Քրիստոսին, որի մարմինը պահում են Աստվածամայրն ու Հովհաննեսը: Եզրապատին նկարիչը արել է լատիներեն մակագրություն HAEC FERE QUUM GEMITUS TURGENTIA LUMINA PROMANT / BELLINI POTERAT FLERE JOANNIS OPUS (Երբ այս ուռած աչքերը հառաչանքներ կհարուցեն, Ջովաննի Բելլինիի ստեղծագործությունը կկարողանա արցունքներ կորզել): Հետազոտողները նշում են, որ այդ խոսքերը, որոնք վերցված են Սեքստա Պրոպերցիայի «Էլեգիա» գրքից, վկայում են նկարչի լուրջ աստվածաբանական պատրաստվածության մասին: