«Փիթեր Ջեքսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
«[[Սարսափելիները]]» ֆիլմի ստեղծումից հետո Փիթեր Ջեքսոնը սկսեց աշխատել իր գլխավոր գլուխգործոցի՝ «[[Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)|Մատանիների տիրակալը]]» եռագրության նկարահանման վրա: Դեռ [[1997]] թվականին նա, պրոդյուսեր Սաուլ Զեյնցից ստացել էր [[Մատանիների տիրակալը|գրքի]] էկրանավորման իրավունքները: Սկզբում Փիթերն աշխատում էր Miramax ընկերության հետ և ցանկանում էր նկարահանել երկու ֆիլմ, սակայն շուտով ընկերությունը պահանջում է նկարահանել ընդամենը մեկ ֆիլմ: Արդյունքում ռեժիսորը հրաժարվում է այդ ընկերությունից և դիմում է New Line Cinema ընկերության պրոդյուսեր Ռոբերտ Շեյին, որը հետաքրքրված էր եռագրության ստեղծմամբ: Նկարահանումները սկսվեցին [[1999]] թվականի [[հոկտեմբերի 11]]-ին, [[Նոր Զելանդիա]]յում և ավարտվեցին [[2000]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ին: Ֆիլմերը դուրս եկան երեք տարին մեկ, [[2001]] թվականին՝ «[[Մատանիների տիրակալը: Մատանու եղբայրություն|Մատանու եղբայրությունը]]», [[2002]] թվականին՝ «[[Մատանիների տիրակալը: Երկու ամրոց|Երկու ամրոցը]]» և [[2003]] թվականին «[[Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը|Թագավորի վերադարձը]]»: Այս աշխատանքը Ջեքսոնին և իր գործընկերներին ընդհանուր բերեց 17 օսկար, ընդ որում՝ «[[Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը|Թագավորի վերադարձը]]» ֆիլմը կրկնեց «[[Բեն-Հուր]]» և «[[Տիտանիկ (ֆիլմ, 1997)|Տիտանիկ]]» ֆիլմերի ռեկորդը՝ ստանալով 11 օսկար, այդ թվում նաև՝ լավագույն ֆիլմի և ռեժիսորի համար: Այս ֆիլմը «[[Տիտանիկ (ֆիլմ, 1997)|Տիտանիկ]]» ֆիլմից հետո դարձավ երկրորդը, որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլար:
 
=== «Քինգ-Քոնգ» ===
 
[[2005]] թվականի [[դեկտեմբերի 14]]-ին էկրան բարձրացավ Փիթեր Ջեքսոնի հաջորդ ֆիլմը՝ «[[Քինգ-Քոնգ (ֆիլմ, 2005)|Քինգ-Քոնգ]]»-ը, որը [[1933]] թվականին նկարահանված «[[Քինգ-Քոնգ (ֆիլմ, 1933)|Քինգ-Քոնգ]]» ֆիլմի ռիմեյքն էր: Աշխատանքները սկսելուց առաջ Ջեքսոնը ստանում է 20 միլիոն դոլար, որը ռեժիսորի համար ամենաբարձր եկամուտն էր՝ ստացած ֆիլմի ստեղծման սկզբում: Ֆիլմը ամերիկյան վարձույթում հավաքեց 218 միլիոն դոլար, իսկ համաշխարհայինում՝ 547 միլիոն դոլար: Այն ստացավ նաև երեք «տեխնիկական» օսկար՝ լավագույն ձայնի, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն հատուկ էֆեկտների համար: [[2002]] թվականից Ջեքսոնն ընդգրկված էր «Premiere» ամսագրի կինոարտադրության ամենաազդեցիկ դեմքերի ցանկում: [[2002]] թվականին նա զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը, [[2003]] թվականին՝ 20-րդը, [[2004]] թվականին՝ 6-րդը, իսկ [[2005]] թվականին նա գլխավորում էր ցանկը<ref>[http://www.kinokadr.ru/news/2005/05/08/869.shtml Питер Джексон назван самым могущественным человеком в Голливуде]</ref:
 
== Ծանոթագրություններ ==