«Սուրբ Հակոբյանց վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
'''Սուրբ Հակոբյանց եկեղեցի''', իսկական անվանումը '''Սրբոց Յակոբեանց Վանք Հայոց''', [[Երուսաղեմ]]ի գլխավոր հայկական եկեղեցին է։ Կառուցվել է [[12-րդ դար]]ում և նիրված է Հակոբին` Երուսաղեմի առաջին պատրիարքին։
 
Գտնվում է [[Երուսաղեմ]]ի հարավ-արևմտյան մասում, [[Սիոն]] լեռան բարձունքում։ Սկսել է գործել 5-րդ դարից, երբ հայ [[եկեղեցի]]ն հակադրվել է քաղկեդոնականությանը։ 7-րդ դարի [[արաբ]]ները միաբանության առաջնորդին (վանահորը) տվել են Երուսաղեմի հունաց պատրիարքին հավասար իրավունքներ և միաբանությունը դարձել է պատրիարքական աթոռ՝ տնօրինելով հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների իրավունքներն ու գործերը։ Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ հայ, մեծ մասամբ կիլիկյան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, փայտյա իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Հեթում թագավորի մականը, ձեռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի ստվար մասը։
 
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց [[տաճար]]ի ներքին տեսքը [[1833]] թվականին հիմնադրվել է [[տպարան]]ը։ Տպագրվել են հայագիտական, բանասիրական աշխատություններ։ [[1843]] թվականից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժառանգավորաց վարժարան» անվամբ (հիմնադիր՝ Զաքարիա պատրիարք)։ [[1850]] թվականից Երուսաղեմաբնակ հայ երեխաների համար հիմնվել է «Թարգմաևչաց վարժարան»-ը։ [[1866]] թվականից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։
 
Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։
== Պատմություն==
Ըստ ավանդույթի, Հակոբը կախվել է եկեղեցու կառուցման վայրում։ Նախապես այստեղ գտնվել է բյուզանդական եկեղեցի։ [[18-րդ դար]]ում եկեղեցին վերանորոգվել է։