«Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
 
Տող 1.
[[Պատկեր:River Dzoraget.jpg|300px|մինի|Տեսարան գետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակից, Արևածագ գյուղի մոտ]]
'''Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրջան''', [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հյուսիսում։ Ընդգրկում է [[Լոռու մարզ]]ը։ Հյուսիսում եզրավորված է [[Վիրահայոց լեռներ|Վիրահայոց]], արևմուտքում՝ [[Ջավախքի լեռնաշղթա|Ջավախքի]], հարավում՝ [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի]], արևելքում՝ [[Գուգարաց լեռնաշղթա]]ներով։ Բարձրությունը 380-ից ([[Դեբեդ]]ի հովիտ) մինչև 3196 մ է ([[Աչքասար]])։ Սահմանակից է [[Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջան|Շիրակի]], [[Տավուշի ֆիզիկաաշխարհագրական շրջան|Տավուշի]], [[Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան]]ներին, հյուսիսում՝ [[Վրաստան]]ին։ Տարածքը մոտ 3789 կմ² է։ Երկրաշարժամետ գոտի է ([[1988]] թվականիի [[Սպիտակի երկրաշարժ]]ի ուժգնությունը հասել է 10 բալի)։
 
== Ռելիեֆ ==
Լեռնագրական խոշոր միավորներ են [[Լոռու դաշտ]]ը, [[Փամբակի գոգավորություն]]ը և դրանք բաժանող [[Բազումի լեռնաշղթա]]ն, [[Լալվար]] (2544 մ), [[Լեջան լեռնազանգված|Լեջան]] (2527 մ) լեռնազանգվածները, Լոռու ձորը՝ Դեբեդի (խորություն՝ մինչև 300 մ) ու [[Գայլաձոր]]ի կիրճերով, և [[Ձորագետ]]ի կանիոնակերպ հովիտը։ Լեռնանցքները ավելի քան 2000 մ բարձրության վրա են։ [[Սպիտակի լեռնանցք]]ով (բարձրություն՝ 2378 մ) շրջանը կապվում է Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջանին, [[Պուշկինի լեռնանցք]]ով (բարձրություն՝ 2038 մ) [[Լոռու դաշտ]]ը՝ [[Փամբակի գոգավորություն|Փամբակի գոգավորությանը]]։
 
== Պաշարներ ==
Կան բազմամետաղների, [[Պղինձ|պղնձի]], կաոլինային [[ապարներ]]ի, շինանյութերի, բարիտի, [[գիպս]]ի, կրաքարի, [[Հանքային ջուր|հանքային]] և արտեզյան ջրերի (Լոռու արտեզյան ավազան) պաշարներ։ Շրջանին բնորոշ է վերընթաց գոտիականությունը։
 
== Կլիմա ==
Կլիման բարեխառն է, չափավոր խոնավ, արևափայլքի տարեկան միջին տևողությունը՝ ավելի քան 2000 ժ ([[Վանաձոր]]), անարև օրերի թիվը՝ 43։ Նախալեռնային գոտում ձմեռը կարճատև է, մեղմ, բարձրադիր գոտում՝ տևական ցուրտ եղանակների գերակշռությամբ, հաստատուն ձնածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -6 °C է, բարձրադիրում՝ -12 °C (նվազագույնը՝ -42 °C), հուլիսինը համապատասխանաբար՝ 23 °C (առավելագույնը՝ 40 °C) և 10 °C։ Տարեկան տեղումները 400-800 մմ են, անսառնամանիք օրերի թիվը՝ 130-230։
 
== Ջրագրություն ==
Տող 18.
 
== Բուսականություն ==
Փամբակի հովտում տիրապետողն անտառն է՝ հաճարենու և կաղնու գերակշռությամբ (հանդիպում են վայրի [[տանձենի]], [[խնձորենի]], [[ընկուզենի]], սալորենի), քարափներին մասրենու, ցաքու թփուտներ են, Լոռու դաշտում՝ հացազգի տարախոտային և մարգագետնատափաստանային խմբակցությունները, հյուսիս-արևելքում՝ գիհու նոսրանտառներ։ Լոռու դաշտում կան ճահճուտներ և [[տորֆ]]։
Լեռների բարձրադիր գոտում հերթափոխում են ենթալպյան և ալպյան մարգագետնային խմբակցությունները։ Շրջանն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։
Տարածքում են [[Գյուլագարակի արգելավայր|Գյուլագարակի]], [[Մարգահովիտի արգելավայր|Մարգահովտի]], [[Կովկասյան մրտավարդենու արգելավայր|Մրտավարդենու արգելավայր]]երը։