«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Ազոխից հայտնաբերված ծնոտը մեզ է հասել այն ժամանակաշրջանից, որը անցումային էր Հոմո-հայդելբերգենեզիսից, Հոմո-նեադերտալեզիսի և Հոմո-նեադերտալեզիսից,Հոմո-սապիենս: Վերջին հնագիտական պեղումները և Կովկասում իրականացրած հայտնագործությունները վկայում են նրա մասին, որ նախամարդը զբաղեցրել է այս տարածքը մոտավորապես 2.000.000 տարի: Հնեաբանները առաջարկում են պեղումնային ամենացածր շերտի գտածոները ամրագրել վաղ պալեոլիթյան ժամանակաշրջանի (Նախաաշելյան), աշխարհի ամենահին ժամանկաշրջանին (730,00-1,500,000տարի) և որը շատ բնագավառներում նման է Օլդուվան քաղաքակրթությանը՝ Տանզանիայի Օլդուվա կիրճից, և քաղաքակրթության, որը կառուցել է հայտնի Լասկաքս քարանձավը Ֆրանսիայի հարավ-արևելքում:Ազոխ քարանձավը կարևոր [[Հնագիտություն|հնագիտական]] վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի (հնամարդաբանության) ուսումնասիրման առումով: Քարանձավը գտնվում է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Այն տեղակայված է գետահովտի վերևում (862 մետր ծովի մակարդակից վերև)՝ նույնանուն գյուգից շուրջ 200 մետր բարձրության վրա (39°37.06” Հյուսիս, 46°59.30” Արևմուտք), հովտի արևմուտքում վեր է խոայնում [[Մեծ Քիրս|Մեծ Քիրսը]] (3000 մետր), իսկ Արևելքից, Հյուսիսից և Հարավից եզրափակվում է խիտ անտառներով:
Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված ե բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են [[Աֆրիկա|Աֆրիկայից]] դեպի [[Եվրոպա]]: Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են [[Կովկաս|կովկասյան]] տարածաշրջանում, փաստվում է չորս տեղանքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով: Մնացած երեք տեղանքներն են՝ Դմանիսին հարավային Կովկասում (Վրաստան), Մեզամայսկայա քարանձավը Հյուսիս-արևմտյան Կովկասում և Բարակայի քարանձավը Արևմտյան Կովկասում:
Հարավարևմտյան ուղղություն ունեցող ազոխյան այս հնավայրը բաղկացած է բազմաթիվ քարացուկային խոռոչներից, որոնք կազմում են ընդարձակ կրաքարե կարստային համակարգ: Այն հայտնաբերվել է [[1960 թվական|1960 թվականին]], և քարանձավի մուտքերից մեկը (Ազոխ 1) նախորդ արշավախմբի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ինտենսիվ պեղումների՝ անեղձ թողնելով այս սրահի հետնամասի և կողմնային հատվածների նստվածքաշերտերը: Նշված պեղումների ընդացքում հայտնաբերվել է նհագույնհնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջաններին, որը ներկայումս համարվում է հայդելբերգյան մարդու դարաշրջան: Հայտնաբերված հատվածը, որը շուրջ 300,000 տարեկան է, կարևոր նշանակություն ունի, քանի որ այն պատկանում է հնագույն մարկանց այս խմբի ամենաարևելյան ներկայացուցչին: Այն կարևոր լրացում է նաև Կովկասի տարածաշրջանում հնագույն մարդկանց բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում:<ref>http://oa.upm.es/3960/2/TORRES_CL_2009_01.pdf</ref>
 
=== Ազոխի քարանձավի պեղումները 2002-2006 ===
 
Բավականին մեծ տեղեկատվություն ե կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում: Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից 2002 թվականին՝ ԼՂՀ կառավարության հրավերով և շարունակվում է առ այսօր: Արշավախմբի կողմից 2002 թվականին մեկնարկված աշխատանքներում կիրառվում են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրություն՝ գտածոների տարածային և ժամանակային բաշխվածության տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվացքաշերտերի զննում՝ [[Կաթնասուններ|մանր կաթնասունների]] հայտնաբերման նպատակով, [[Երկրաբանական ժամանակագրություն|երկրաբանական]] մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության [[Ռադիոմետրիա|ռադիոմետրիկ]] թվագրում: Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայից]], [[Իսպանիա|Իսպանիայից]] և [[Իռլանդիա|Իռլանդիայի Հանրապետությունից]]: Աշխարհի ավլի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ: Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել [[Պլեյստոցեն|պլեյստոցենից]] մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը [[Փոքր Կովկաս|Փոքր Կովկասում]]: Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չեին: Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամնակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը: Բացի այդ վկայություն կա, որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ [[Հեյդելբերգ|հեյդելբերգյան մարդը]], [[Նեանդերթալյան մարդ|նեանդերթալյան մարդը]] և [[Մարդ բանական|մարդ բանականը]]: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղձ սրահ է: Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի և այստեղ նույնպես հնագույն մարդու բնակեցման վկայություններ գտնելու հավանականություն կա: Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780 թվական) ներկայացնում է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքներ]]ի ժամանակաշրջանը: Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնվաձ նույն ժամանակաշրջանի [[Արաբական աշխարհ|արաբական խեցեղենին]] բնորոշ հատկանիշներ: Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը:<ref>http://eprints.ucm.es/14577/1/Azokh_JHE_2010_1.pdf</ref>
Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայից]], [[Իսպանիա|Իսպանիայից]] և [[Իռլանդիա|Իռլանդիայի]] Հանրապետությունից: Աշխարհի ավլի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ: Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը [[Փոքր Կովկաս|Փոքր Կովկասում]]:
Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չեին: Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամնակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը: Բացի այդ վկայություն կա, որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ հեյդելբերգյան մարդը, [[Նեանդերթալյան մարդ|նեանդերթալյան մարդը]] և [[Մարդ բանական|մարդ բանականը]]: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղձ սրահ է: Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի և այստեղ նույնպես հնագույն մարդու բնակեցման վկայություններ գտնելու հավանականություն կա:
Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780) ներկայացնում է [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքներ]]ի ժամանակաշրջանը: Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնվաձ նույն ժամանակաշրջանի [[Արաբական աշխարհ|արաբական խեցեղենին]] բնորոշ հատկանիշներ:
Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը:<ref>http://eprints.ucm.es/14577/1/Azokh_JHE_2010_1.pdf</ref>
 
=== Քարե գործիքներ ===