«Ներսես Ա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
== Կյանքը ==
[[Պատկեր:Nerses A.jpg|ձախից|Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)]]
Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմից, [[Հուսիկ Ա Պարթև]]ի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է [[Կեսարիա]]յում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ [[Արշակ Բ]] արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամկիոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 350թ–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք Արշակ Բ-ի արքունիքում նշանակվել է գլխավոր սենեկապետ։ 351թ-ին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է [[Կոնստանդնուպոլիս]] ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։