«Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{այլգործածություն2|Մեծ Բրիտանիայի թագուհու||Վիկտորիա}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''ՎիկտորիաՎիկտորյա''' ({{lang-en|Victoria}}, (Ալեքսանդրինա Վիկտորիա, {{lang-en|Alexandrina Victoria}}, {{ԱԾ}}), [[Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն|Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության]] թագուհի [[1837]] թվականի [[հունիսի 20]]-ից։ [[Հաննովերյան հարստություն|Հաննովերյան դինաստիա]]յի վերջին ներկայացուցիչը։ [[1876]]-ին հռչակվել է [[Հնդկաստան]]ի կայսրուհի։ Վիկտորիայի գահակալության սկիզբը համընկել է [[Մեծ Բրիտանիա]]յի առևտրաարդիական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։
 
Վիկտորիայի դերը պետական գործերում եղել է ոչ նշանակալից։ Սակայն անգլիական բուրժուական գրականության մեջ Վիկտորիայի անունը (դեռևս նրա կենդանության օրոք) դարձել է անգլիական տիրող հասարակարգերի բարգավաճումն ու ինքնազոհությունը մարմնավորող յուրօրինակ խորհրդանիշ, իսկ նրա տիրապետության ժամանակաշրջանը կոչվել է «Վիկտորիայի դար» (այստեղից էլ «վիկտորիական» ածականը, որը կիրառվել է անգլիական 19-րդ դարի արվեստը, կենցաղն ու բարքերը բնութագրելիս)։