«Սահակ Բազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Սահակ Բազյան''' ([[1914]], {{comment|հունվարի 1|Հուլյան տոմարով}} ([[հունվարի 13|13]]) - [[1985]], [[հունիսի 26]]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։
 
Սկզբում ստորագրել է ''Սարգսյան'' (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական ''Բազիկյան'' ազգանունը, որից էլ կազմել է ''Բազյան'' ազգանունը։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Շատախ]]ի [[Ճընուկ]] գյուղում։ 1921-ին ներգաղթել է [[Արևելյան Հայաստան]]։ Յոթնամյա կրթությունը ստացել է [[Վերին Արտաշատ]] գյուղում, ապա ուսումը շարունակել է [[Երևան]]ի բանֆակում, 1932-ին ավարտել է ինդուստրիալ բաժինը։ 1934-ին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը՝ հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Համալսարանն ավարտել է 1936-ին, համալսարանի ասպիրանտուրան՝ 1939-ին։