[[Պատկեր:Abbas_Hilmi_II.JPG|մինի|299x299px|Աբա II Հիլմի — վերջին խեդիվը]]
'''Խեդիվ''' (խեդիվա, խեդիֆ, ''ḫidīv''), պարսկերեն՝ պարոն, տեր, մեծ նախարար, առաջին մինիստր, վարչապետ, տիրակալ, փոխարքա ({{lang-fa|:'''خِدِيوْ'''}}) - [[Եգիպտոս|Եգիպտոսի]] փոխ-սուլթանի, փոխ-կայսեր կամ փոխ-արքայի տիտղոսը, որը գոյություն է ունեցել [[Թուրքիա|Թուրքիայից]] Եգիպտոսի պաշտոնապես քաղաքական կախվածության և միաժամանակ՝ ներքին ինքնավարության ժամանակաշրջանի (1805-1914) մի հատվածում ([[1867]]—[[1914]]): Այդ տիտղոսը կրել են Եգիպտոսի Մուհամեդ Ալի փաշայի (1805-1848) ալբանական կամ ՛՛կավալացի՛՛ գահատոհմին պատկանող հետևյալ փաշաները՝ [[Իսմայիլ-Փաշա]]ն, Թաուֆիկը և Աբաս II Հիլմին: