«Սասուն Գրիգորյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
1993 թվականից եղել է [[Մեծ եղեռն]]ի և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն ու գիտական խորհրդի նախագահ, 1996-1998 թվականներին` «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի տեղակալ: 1996-1998 թվականներին դասավանդել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
 
Լույս է ընծայել «Սասնա պար» (1965), «Խավրծիլ» (1981), «Մայրի մեղու» (1987), «24 ժամ Պոլսում» (1995), «Սիրտս պիտի դատարկեմ» (2002) չափածո ստեղծագոծությունների ժողովածուները: Հեղինակ է նաև «Մուսաները չլռեցին» (գիրք առաջին, 1989), «Սասնա Արծիվների մի երամը» (2000), «Բազմատաղանդ երախտավորը (Սիմոն Սիմոնյան)» (1999) մենագրությունների, «Քոնն եմ հայրենիք» (2003) ակնարկների ժողովածուի:
 
2002 թվականին լույս տեսած «Հավերժության լուսամատյան» ռազմապատմափաստագրական հուշահանրագիտարանը նվիրված է Մեծ եղեռնի, Հայաստանում քաղաքական (ստալինյան) բռնությունների ժամանակ, [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական]] (1941-1945), խորհրդա-աղվանական պատերազմներում զոհված հայորդիներին, [[Արցախյան ազատամարտ|Արցախյան հերոսամարտ]]ին<ref>[http://wua.am/%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/ Սասուն Գրիգորյանի մասին ՀԳՄ կայքում]</ref>:
 
== Պարգևներ, մրանակներ ==