Սասուն Գրիգորյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սասուն Սերոբի Գրիգորյան (հունվարի 15, 1937, Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից:
Սասուն Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1937 |
Ծննդավայր | Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 6, 2016 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
1966 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիո-պետկոմում։ 1993 թվականից եղել է Մեծ եղեռնի և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն ու գիտական խորհրդի նախագահ, 1996-1998 թվականներին՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի տեղակալ։ 1996-1998 թվականներին դասավանդել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում[2]։
Լույս է ընծայել «Սասնա պար» (1965), «Խավրծիլ» (1981), «Վայրի մեղու» (1987), «24 ժամ Պոլսում» (1995), «Սիրտս պիտի դատարկեմ» (2002) չափածո ստեղծագործությունների ժողովածուները։ Հեղինակ է նաև «Մուսաները չլռեցին» (գիրք առաջին, 1989), «Սասնա Արծիվների մի երամը» (2000), «Բազմատաղանդ երախտավորը (Սիմոն Սիմոնյան)» (1999) մենագրությունների, «Քոնն եմ հայրենիք» (2003) ակնարկների ժողովածուի[3]։
2002 թվականին լույս տեսած «Հավերժության լուսամատյան» ռազմապատմափաստագրական հուշահանրագիտարանը նվիրված է Մեծ եղեռնի, Հայաստանում քաղաքական (ստալինյան) բռնությունների ժամանակ, Հայրենական (1941-1945), խորհրդա-աղվանական պատերազմներում զոհված հայորդիներին, Արցախյան հերոսամարտին[4]:
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալ։
- ՀՀ ՊՆ «Զորավար Անդրանիկ» մեդալ
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Սասնա պար, Երևան, 1965, 62 էջ:
- Լեռան կարոտ (բանաստեղծություններ), Երևան, 1970, 152 էջ:
- Նրանք ընկան երգը շուրթերին, Երևան, 1970, 135 էջ:
- Հայաստանի կոմերիտմիության ինտերնացիոնալ կապերի պատմությունից, Երևան, 1972, 77 էջ:
- Հուշամատյան սիրո և սխրանքի (զոհված բանաստեղծներ), Երևան, 1975, 256 էջ:
- Ոսկե երազ, Երևան, 1976, 204 էջ:
- Խավրծիլ, Երևան, 1981, 172 էջ:
- Վայրի մեղու, Երևան, 1987, 292 էջ:
- Մուսաները չլռեցին, գիրք 1 (պատմափաստագրական հոդվածներ, ակնարկներ, վավերագրեր և մատենագիտություն), Երևան, 1989, 692 էջ[5]:
- Բազմատաղանդ երախտավորը (փաստագրական նյութեր և հանդիպումներ անվանի հայերի մասին), Երևան, 1999, 104 էջ:
- Դեպի Էրգիր (բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ), Երևան, 2000, 639 էջ[6]:
- Սասնա արծիվների մի երամը (1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհված և պատերազմին մասնակցած ներքին սասնաշենցիների մասին), Երևան, 2000, 216 էջ[7]:
- Հավերժության լուսամատյան, Երևան, 2002, 1956 էջ[8]:
- Սիրտս պիտի դատարկեմ (բանաստեղծություններ, քառյակներ, էպիգրամներ), Երևան, 2002, 348 էջ:
- Քոնն եմ, հայրենիք (դիմանկարային ակնարկներ), Երևան, 2003, 74 էջ:
- Առօրյա ցավերգեր, Երևան, 2004, 432 էջ[9]:
- Դեպի Էրգիր (բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ), Երևան, 2004, 639 էջ:
- Հավերժախոս պանթեոն (1988-1995 թթ.), Երևան, 2004, 704 էջ[10]:
- Մուսաները չլռեցին, գիրք 2. Հայ գրողների մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին: 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայ և աշխարհի գրողները, Երևան, 2005, 720 էջ:
- Մշեցի–արթիկցի ազատամարտիկ Միրոն, Երևան, 2010, 78 էջ:
- Հայկ Ավետիսյանը լույսի սերմնացան կամ ժողովրդին նվիրաբերած կյանք, Երևան, 2012, 392 էջ:
- Հայրենի տունն է կանչում, Երևան, 2012, 272 էջ:
- Մեր հերոսները և զինուժի գեներալները (1988-2012 թթ.), Երևան, 2012, 328 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Սասուն Գրիգորյանը»։ AraratNews (հայերեն)։ Վերցված է 2019-06-24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Վախճանվել է ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ | Գրական Թերթ» (հայերեն)։ Վերցված է 2019-06-24
- ↑ Սասուն Գրիգորյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (1989)։ Մուսաները չլռեցին: Հայ գրողների մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին 1941-1945 թթ. : ՀՄՏ-ում զոհված հայ եւ աշխարի գրողները (հայերեն)։ Խորհրդային գրող։ ISBN 9789993093688
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (2000)։ Դեպի էրգիր: Բանաստեղծություններ, քառյակներ եւ պոեմներ (հայերեն)։ Ուխտատուն։ ISBN 9789993082323
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (2000)։ Սասնա արծիվների մի երամը (հայերեն)։ Ուխտատուն։ ISBN 9789993082316
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (2002)։ Հավերժության լուսամատյան (հայերեն)։ ՈՒխտատուն։ ISBN 9789993082378
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (2004)։ Առօրյա ցավերգեր: Բանաստեղծ. եւ քառյակներ (հայերեն)։ Ուխտատուն։ ISBN 9789993093657
- ↑ Գրիգորյան Սասուն Սերոբի (2004)։ Հավերժախոս պանթեոն: 1988-1995 թթ (հայերեն)։ Ուխտատուն։ ISBN 9789993093664