«Կարլ Սեղբոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37.
 
== Կենսագրություն ==
Կարլ Սեղբոսյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 17-ին [[Լենինական|Լենինականում]] (այժմ` [[Գյումրի]]), մտավորականի ընտանիքում: 1953 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբան-ազգագրագետի որակավորում: Համալսարանն ավարտելուց հետո «Լույս» հրատարակչությունում աշխատել է խմբագիր և թարգմանիչ: 1960 թվականից աշխատել է ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական գիտական և հասարակական միջոցառումների, քննարկումների, բանավեճերի:
 
Կարլ Սեղբոսյանն արհեստագործական մշակույթի տարբեր ճյուղերի վերաբերյալ կատարել է շատ այլ հետազոտություններ: Երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում և ղեկավարել ավարտական բազմաթիվ աշխատանքներ:
պատմության ֆակուլտետում և ղեկավարել ավարտական բազմաթիվ աշխատանքներ:
 
1971–1973 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի քարտուղար, իսկ 1977–1979 թվականներին եղել է Գիտությունների ակադեմիայի արհմիութենական միացյալ կոմիտեի նախագահ: Եղել է նաև շիրակցիների հայրենակցական միության անդամ:
 
== Աշխատություններ ==
Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների: Գրանցել ու սերունդներին է փոխանցել [[XIX դար|XIX դարի]] երկրորդ և [[XX դար|XX դարի]] առաջին կեսերն ընդգրկող ժամանակահատվածի եզակի նյութեր, որոնք ներկայացնում էին [[Ալեքսանդրապոլ]]-Լենինականի ավանդական հասարակական կենցաղն ու, մասնավորապես, արհեստագործությունը: 1969 թվականին Կարլ Սեղբոսյանը պաշտպանել է «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում» թեկնածուական ատենախոսությունը, որը 1974 թվականին հրատարակվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» ժողովածուի վեցերորդ պրակում:
 
կենցաղում» թեկնածուական ատենախոսությունը, որը 1974 թվականին հրատարակվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» ժողովածուի վեցերորդ պրակում:
== Աղբյուրներ ==
Աղասի Թադևոսյան «Կարլ Վարդանի Սեղբոսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 312-313