«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
Ամբողջովին այլ պատկեր է ''pipiens'' էկոտեսակի մոծակների մոտ, որոնք հաստատուն պայմաններում կարող են լինել երկարակյացներ։ Եթե էգերը դուրս են եկել հարսնյակից հուլիսից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ապա նրանք ձմեռում են մինչև մարտ, մայիս ամիսները։ Ձմեռելուց հետո բազմանում են և ապրում ևս 1-2 ամիս։ Ընդհանուր առմամբ այսպիսի էգերի կյանքի տևողությունը մոտ 1 տարի է։ Համեմատությամբ, ձվի փուլում դիապաուզա ունեցող ''Aedes'' ցեղի մոծակների կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է՝ գարնանը բազմանում են և աշնանը մեռնում։ Հարսնյակները շարժուն են։ Հարսնյակի շնչառական օրգանները տեղակայված են ոչ թե [[փորիկ]]ի հատվածում, ինչպես թրթուրների և հասուն առանձնյակների մոտ է, այլ կրծքի վերին հատվածում։ Այսպիսի տեղադրության շնորհիվ միջատը շնչառության ժամանակ մնում է մակերևույթի վրա, այդ անցքով է դուրս գալիս նաև արդեն հասուն միջատը։ Թռչելուց առաջ, հարսնյակի դատարկված թաղանթի վրա նոր դուրս եկած միջատը սպասում է մինչև թևերը կչորանան։
 
== Բազմացում ==
Բեղմնավորման շրջանում էգ մոծակները արուներին գրավելու համար թևիկների օգնությամբ բնութագրական թույլ ձայներ են արձակում: Իրենց զգայուն բեղիկների օգնությամբ մոծակները ուժեղացնում են ձայնային ելևէջները: Էգերը ավելի ցածր են ճռռացնում արուներից, երիտասարդները՝ ոչ այդպես, ինչպես ծերերը: Եվ արու մոծակները դա լսելով կատարում են ընտրություն ի օգուտ հասուն էգերի: Մոծակները կազմում եմ հույլ, որտեղ էլ ընթանում է էգերի և արուների բեղմնավորումը:
 
Էգ մոծակները ձվադրում են 30-150 և նույնիսկ 280 ձու ([[մալարիա]]յի մոծակների մոտ) ամեն երկու, երեք օրը մեկ: Ձուն հասունանում է շաբաթվա ընթացքում: Ձվարտադրության համար մոծակներին անհրաժեշտ է [[արյուն]], դրա համար ձվադրման փուլը անմիջապես կախված է արյան օգտագործմամբ: Միայն որոշ քաղաքային ենթատեսակներ չօտագործելով արյուն կարող են ձվադրել, բայց շատ քիչ:
 
Ձվադրումը տեղի է ունենում կանգնած կամ թույլ հոսող [[ջրամբար]]ների ջրային մակերևույթներին (տեակը՝ Anopheles և Culex), ամռանը չորացած և գարնանը ջրածածկված խոնավ հողերի ջրամբարների եզրերին, կամ սոսնձվում են լողացող և ջրով մաքրվող առարկաներին (Culex մոտ)<ref name="Агринский"/>: Ջրի մակերևույթին ձվերը միանալով ստանում են փոքրիկ լաստի տեսք: Ներքևի հատվածից էլ թրթուրը լքում է ձուն:
 
==Դասակարգում==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոծակներ» էջից