«Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Բազմաթիվ գիտնականներ ապացուցում են, որ այս նամակը Հուդայի թղթից հետո է գրվել և այն թվագրում են առաջին դարի վերջից մինչև երկրորդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածը (ավելի հաճախ 110թ.): Իսկ այն գիտնականները, որ հակված են ընդունելու Պողոսի հեղինակությունը, նամակը թվագրում են 64-67թթ.: Այս վերջին տեսակետն ընդունողները գրության վայր համարում են Հռոմը, մյուս տեսակետի ջատագովների կարծիքով գրության վայրն անհայտ է, թեև հնարավոր է համարվել նաև Եգիպտոսը:
 
==ԿապըՆամակի կանոնականությունը և կապը Հուդայի նամակի հետ==
 
Նամակն իբրև Ս. Գրքի կանոնի մաս, հանդիպում է Որոգինեսի մոտ, իսկ Եվսեբիոսը կասկածելիների շարքին է դասում այն: Հերոնիմոսը, որ ծանոթ է նամակի վերաբերյալ եղած տարակարծություններին, այն համարում է Պետրոսի կողմից գրված: Հինգերորդ դարից նամակի կանոնականությունը կասկածի տակ չի առնվել:
Հեղինակն այս թուղթը գրելիս առատորեն օգտվել է Հուդայի նամակից: Բազմաթիվ համարներ համընկնում են իրար.