«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
 
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո` մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում: Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26:17-19, Մարկ. 14:12-16, Ղուկ. 22:14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26:20, Մարկ. 14:17, Ղուկ. 22:14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի [[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14):
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես Ավետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը: Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը: Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը: Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին : Սբ.[[Սուրբ Գրիգոր ՏաթևացինՏաթևացի]]ն էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև Պետրոսինը[[Պետրոս Առաքյալ|Պետրոս]]ինը, ապա` մնացած Առաքյալներինը[[Առաքյալներ]]ինը: Հուդայի լվացումը բացատրելով` Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ: Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը : Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ: Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13:6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13:10): Ինչպես Ավետարանիչն[[Ավետարանիչ]]ն է նշում (Հովհ. 13:11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը: Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն :
Ավարտելով լվացման արարողությունը` Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա` սաղմոսից (Սաղմ. 40:10) մեջբերած տողերից`«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13:18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում: Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26:21, Մարկ. 14:18, Հովհ. 13:21) : Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ: Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը` նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26:22, Մարկ. 14:19): Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26:23, Մարկ. 14:20): Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց : Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր: Չսպասելով յուրայինների արձագանքին` Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21:17, Ես. 53, Դան. 9:26, Զաք. 12:9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ: Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26:24, Մարկ. 14:21, Ղուկ. 22:22) : Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը: Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց: Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած Հովհաննեսին[[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես]]ին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13:23-25): Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը` տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13:26): Ըստ [[Սարգիս վրդ. ԿունդիԿունդ]]ի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության` պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ: Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է : Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում: Վարդապետին հասկացավ միայն Հուդան : Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց` դու ասացիր» (Մատթ. 26:25): Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13:27): Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան: Այն տալով Հուդային` Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար: Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց` սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին` որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից : Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն : Քրիստոսի պատասխանից` «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել,և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից: Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել: Տեսնելով այդ` Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13:27) : Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը` դուրս ելավ (Հովհ. 13:30): Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց,և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13:31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց :
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները` Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում [[Գեթսեմանի պարտեզ]], ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն [[Ձիթենյաց լեռանլեռ]]ան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4): Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ` նպատակ ունենալով փախչել: Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18:2) : Հասնելով Գեթսեմանի պարտեզ` Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին` Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26:36-39, Մարկ. 14:32-36, Ղուկ. 22:40-42):
Ավետարանը[[Ավետարան]]ը բնավ ոչինչ չի ասում, թե ի՛նչ արեց Հուդան վերնատնից դուրս գալուց հետո` մինչև Գեթսեմանի հասնելը: Հուդայի և քահանայապետների վերջնական համաձայնությամբ դավաճանությունը պիտի գործադրվեր Զատկից հետո, ուստի խորհուրդը պիտի գաղտնի մնար, չհասներ Հիսուսի ականջին, որպեսզի Հիսուս խույս չտար: Բացի այդ, ամեն ինչ պիտի արվեր անաղմուկ` ուխտավորների հեռանալուց հետո: Սակայն Զատկական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը խախտեց այդ ծրագիրը: Դավադրությունը գաղտնի չէր մնացել: Հիսուս գիտեր և կարող էր Իրեն ազատել վտանգից, ինչի արդյունքում հօդս էին ցնդելու Հուդային խոստացած երեսուն արծաթները: Ուստի Հուդան, դուրս գալով վերնատնից, շտապում է Կայիափայի մոտ : Հուդան Հիսուսի տեղը գիտեր, կարող էր ճշտել նաև մեկնելու վայրը, չնայած որ նա գուշակում էր, թե ո՛ւր պիտի գնար Վարդապետը, ուստի, եթե առանց ժամանակ կորցնելու պատրաստեին համապատասխան մարդկանց, ինքը կառաջնորդեր նրան այնտեղ, ուր Հիսուսն էր, և կկատարեր իր հանձնարարությունը: Անմիջապես հրամայվում է կազմել ձերբակալության գնացողների խումբը, որ պիտի շարժվեր այնտեղ, ուր կառաջնորդեր Հուդան:
Հիսուսի տագնապի ժամերն անցել էին, աղոթքն ավարտվել էր, երբ Նա նկատեց ձերբակալության եկող խմբին և նրանց հետ Հուդային` Տասներկուսից մեկին (Մատթ. 26:47, Մարկ. 14:43, Ղուկ. 22:47, Հովհ. 18:2-3) : Հետաքրքիր է, որ համատես Ավետարանների բոլոր երեք հեղինակներն էլ Հուդայի վերաբերյալ տալիս են «Տասներկուսից մեկը» արտահայտությունը: Բանն այն է, որ Հուդայի քայլը նրանց համար ինչ-որ անըմբռնելիև ծայրահեղ հրեշային արարք էր: Հուդան իր գաղտնի ծրագրած մատնությունն այժմ բացահայտորեն իրագործում էր: Նա եկել էր` իր հետ բերելով «բազում ամբոխ» (Մատթ. 26:47), որի նպատակն էր ձերբակալել Փրկչին :
Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ. նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26:48, Մարկ. 14:44, Ղուկ. 22:47): Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26:49): Նա համբուրեց Քրիստոսին: «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26:50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22:48): Հուդան ոչինչ չի պատասխանում: Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը: Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18:4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26:50, Մարկ. 14:46):