«Դեղագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (5)
Տող 1.
'''Դեղագործություն''', [[Առողջապահություն|առողջապահության]] բնագավառ, զբաղվում է դեղանյութերի որոնման, պատրաստման, հետազոտման, պահպանման, իրացման և դեղագործ, ծառայության կազմակերպման հարցերով:հարցերով։ Դեղագործության, դեղաբանության հետ մեկտեղ, կազմում է դեղաձևերի վերաբերյալ գիտություն՝ [[դեղագիտություն]]։ Երկար ժամանակ բուժումը և դեղերի պատրաստումը նույն մարդն էր կատարում։
Դեղամիջոցների քանակի մեծացմանը և դեղերի պատրաստման տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց անջատվեց բժշկի և դեղագործի գործունեությունը։
== Զարգացման պատմություն ==
Տող 10.
[[Հայաստան]]ում դեղագործական արդյունաբերությունը զարգացավ և դեղագործական ուսումնական հաստատություններ հիմնվեցին խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1925 թվականին [[Երևանի բժշկական ուսումնարան]]ում բացվեց դեղագործության բաժին, ավելի ուշ, քիմիական տեխնիկումում՝ քիմիա-դեղագործական ֆակուլտետ։ 1941 թվականին Երևանում ստեղծվեցին դեղագործական, 1966 թվականին՝ վիտամինային պրեպարատների, 1968 թվականին՝ [[Հոկտեմբերյանի եթերային յուղերի գործարան]]ները։ 1955 թվականից Երևանում գործում է [[Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ|Ա․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ]]ը։ 1972 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում բացվեց դեղագործությաև ֆակուլտետ, իսկ 1974 թվականին կազմակերպվեցին դեղերի տեխնոլոգիայի և դեղագործական քիմիայի ամբիոնները։
 
1998-ին Երևանում հիմնվել է «ՖարմաՏեք» դեղագործական ՓԲԸ (օտարերկրյա սեփականատիրությամբ): Արտադրում է 15 զանազան ներերակային օգտագործման լուծույթներ, որոնց մի մասը իրացվում է ՀՀ-ում, որոշները՝ ՌԴ-ում, Վրաստանում (խաղողաշաքար՝ 5%-անոց, 500 մլ, NaCI՝ 0,9%-անոց, 500 մլ, Ռինգեր՝ 500 մլ) և Թուրքմենստանում (հեմոդեզ՝ 250 և 500 մլ, ռեոպոլիգլյուկին՝250 և 500 մլ): Ունի նաև չափավորված հաբերի փաթեթավորման մեկուսացված արտադրամաս:արտադրամաս։ Մակնիշավորված արտադրատեսակների լիազորված փաթեթավորումը նախատեսված է 2000-ի վերջին:վերջին։ Համալիրը ներառում է Նաև պահեստային համակարգ:համակարգ։ ՀՀում «ՖարմաՏեք»-ը ներկայացնում է ԳլաքսոՎելքոմ (Անգլիա), Բրիսթոլ Նայերս Սքվիբ (ԱՄՆ), Նովոնորդիսկ (Դանիա) ընկերությունները:ընկերությունները։
 
== Գրականություն ==