«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 238.
 
=== Ռեժիսորի փոփոխություն ===
Fox ստուդիան ստիպված էր գնալ ծայրահեղ միջոցների ֆիլմի վրա աշխատանքները կենդանացնելու ուղղությամբ: Ռուբեն Մամուլյանը համաձայն չէր նկարահանումների ընթացքի, սցենարի հետ և փոխըմբռնման չէր գալիս Էլիզաբեթ Թեյլորի հետ: Նա սկսեց սպառնալ ստուդիային նրանով, որ կլքի նկարահանման հրապարակը: Էլիզբեթ ԹեյլորնԹեյլորը նկարահանման հրապարակում ավելին էր, քան դերասանուհին. նա խոսքի իրավունք ուներ որոշիչ որոշումների ընդունման ժամանակ{{sfn|Wanger&Hyams|1963|page=4}}: Այս հակամարտության մեջ ստուդիան ընդունեց դերասանուհու կողմը և համաձայնեց ռեժիսորի պաշտոնաթողության հետ{{sfn|Luhrssen|2012|page=146}}: Թեյլորը, հիշելով «[[Անսպասելի անցած ամռանը]]» ֆիլմում հաջող համատեղ աշխատանքը, ներկայացրեց Ջոզեֆ Մանկևիչի թեկնածությունը, և պրոդյուսերները պաշտպանեցին նրա գաղափարը: Ջոզեֆն այդ պահին անկախ գործակալ էր և արձակուրդում լինելով Կարիբյան ծովի կղզիներում՝ անշտապ զբաղվում էր «[[Ջուսթին]]» ([[:en:Justine (1969 film)|en]]) ֆիլմի սցենարի նախապատրաստումով: Նա լսեց Սքոուրասի առաջարկությունն առանց որևէ խանդավառության: Մանկևիչին չէր ոգևորում ուրիշի ձեռքերից վերցնել աշխատանքը, բայց Սքոուրասը բառացիորեն աղերսում էր նրան փրկել նախագիծը: Fox-ը Մանկևիչին այնպիսի առաջարկություն արեց, «որից նա չէր կարող հրաժարվել»՝ ամբողջությամբ գնելով նրա Figaro Inc. կինոստուդիան և առաջարկելով տոկոսներ ապագա ֆիլմի վարձույթից: Ընդհանուր առմամբ Մանկևիչի հոնորարն ու ստուդիայի վաճառքի գործարքը բերեցին նրան մոտավորապես 1 միլիոն դոլար, որը այդ պահին ռեժիսորի ծառայությունների դիմաց դարձավ ամենաբարձր վարձատրությունը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=61}}: Կողմերը պայմանավորվեցին, որ նոր ռեժիսորը կարող է ամբողջությամբ վերանայել սցենարը և դերասանների ցուցակում անել ցանկացած փոփոխություն: Փոփոխությունը Fox-ին արժեցավ լրացուցիչ 3 միլիոն դոլար{{sfn|Lower&Palmer|2001|page=109}}<ref name=ref1/>: Բոլոր փոփոխություններով հանդերձ՝ ֆիլմն արդեն պետք է էկրաններ բարձրանար 1962 թվականի աշնանը{{sfn|Lev|2013|page=244}}:
[[Պատկեր:Ջոզեֆ Մանկևիչ.jpg|200px|thumb|left|Ջոզեֆ Մանկևիչ]]
Սքոուրասը համոզում էր Մանկևիչին, որ սցենարը պատրաստ է, դեկորացիաները կառուցված են, իսկ դերասանները՝ ընտրված: Ջոզեֆ Մանկևիչն իրեն չէր համարում «բլոկբաստերային» ռեժիսոր՝ կարծելով, որ իր ոճն ուղղված է ավելի կամերային բեմադրությունները, որտեղ հոգեբանությունն ու հերոսների երկխոսությունները առաջին պլան են մղվում: Այդ իսկ պատճառով նա պայմանագրում իրեն վերապահեց պայման ստեղծագործական հիմնական մտքի կտրուկ փոփոխման համար{{sfn|Lower&Palmer|2001|page=110}}:
Տող 244.
Կարդալով Մամուլյանի՝ «Կլեոպատրա»-ի սցենարի աշխատանքային տարբերակը՝ նոր ռեժիսորն ապշեց ֆիլմի թափից, չնայած գրականագիտական տեսանկյունից նյութը ոչ մի կերպ պիտանի չէր աշխատանքի համար: Սցենարի մասին Մանկևիչն այսպես արտահայտվեց.
{{քաղվածք|Ոչ միայն դրանով նկարահանել... կարդալ նույնիսկ անհնար էր{{sfn|Lev|2013|page=244}}:|}}
Մանկևիչը սկսեց աշխատանքները նոր սցենարի վրա, որն ավելի կհամապատասխաներ հնագույն պատմության իրադարաձություններին: Որպես օգնական՝ նա ներգրավեց փորձառու Ռանալդ Մաքդուգալին ([[:en:Ranald MacDougall|en]]): Հենց Մաքդուգալի ավանդն էլ ամենանշանակալին դարձավ բոլոր համահեղինակներից: Հիմք ընդունվեցին [[Պլուտարքոս]]ի, [[Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս|Սվետոնիոսի]] և [[ԱփիանոսԱպպիանոս|Ափիանոսի]]ի աշխատությունները, ինչպես նաև [[Բերնարդ Շոու]]ի և [[Ուիլյամ Շեքսպիր]]ի ստեղծագործությունները{{sfn|Lev|2013|page=245}}: Մանկևիչը Կլեոպատրային տեսնում էր նրբանկատ քաղաքական գործչի կերպարում, որը դժվար դիվանագիտական խաղ էր տանում հզորագույն Հռոմի հետ: Մանկևիչը ֆիլմը հստակորեն բաժանեց երկու սերիայի՝ համապատասխանաբար Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ ունեցած հարաբերություններով{{sfn|Lower&Palmer|2001|page=111}}<ref name=ref1/>:
 
{{Քաղվածքի սկիզբ}}
Տող 262.
Արտադրության ընթացքում պարզվեց, որ դեկորացիաների պատրաստումը ձախողված է, և ստիպված եղան ամեն ինչ վերակառուցել: Լրացուցիչ ծախսերից էր նաև ֆիլմի բազմամարդ տեսարանները, որոնք մշտապես ստիպված էին սպասել դեկորացիաների վերադասավորմանը հենց դուբլերի միջնամասում: Դեկորացիաների կառուցումը ևս Մանկևիչն իր ձեռքը վերցրեց: Ստուդիայի 20 ակր տարածքում կառուցվեցին նոր դեկորացիաներ՝ հռոմեական Ֆորումը և Կլեոպատրայի ալեքսանդրյան տաճարը: Վանգերը հիշում էր, որ դեկորացիաների մշակման ժամանակ ի սկզբանե նախատեսվում էր վերստեղծել հռոմեական Ֆորումի ամբողջական կրկնօրինակը: Բայց հետո պարզվեց, որ պատմական ֆորումն իրենից ներկայացնում էր ոչ այնքան ակնահաճո իրարից տարբեր ոճերով շինությունների համույթ: Ստիպված թողեցին երկու շինություն և դրանք այնպես դասավորեցին, որ օպերատորի համար գտնվի նկարահանման նպաստավոր կետ{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Կլեոպատրայի նավի և Ակտիումի ծովամարտի կռվի տեսարանները անցկացվեցին Միջերկրական ծովում գտնվող [[Իբիզա]] կղզու շրջանում{{sfn|Winkler|2009|page=267}}: «Ալեքսանդրիա» քաղաքը կառուցվեց Տորե Ասթուրա տեղանքին մոտ ([[:en:Torre Astura|en]])՝ Տիրենեյան ծովի առափնյայում: Առանձին բնական տեսարաններ նկարահանվեցին [[Անցիո]] և [[Լանուվիո]] քաղաքների մոտ, [[Իսքիա]] կղզու տարածքում և Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մերձակայքում{{sfn|HowardReid|2006|page=36}}<ref name=ref50/>: Ալեքսանդրիայի նավահանգիստը կառուցվեց Անցիոյում՝ Միջերկրական ծովի ափին: Լայնածավալ աշխատանքների ընթացքում՝ բուլդոզերներով նավամատույցը պատրաստելիս, տեղի ունեցավ դժբախտ միջադպմիջադեպ: Աշխատողները հանդիպեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի. աշխատողներից մեկը մահացավ, իսկ մի քանիսը վիրավորվեցին{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=62}}:
 
Մանկևիչը մշտապես բախվում էր նաև այլ հանգամանքների հետ, որոնք խոչընդոտում էին աշխատանքին: Նկատելով, Էլիզաբեթ Թեյլորը կասկածելի շատ հանգստյան օրեր ունի, ռեժիսորը փորձեց դերասանուհուն կարգի հրավիրել: Կարդալով աստղի կողմից ստորագրված պայմանագիրը՝ Մանկևիչը զարմանքով հայտնաբերեց, որ Թեյլորը պայման է դրել հանգստանալ [[դաշտան]]ային օրերին: Ըստ էության նմանատիպ օրեր դերասանուհու մոտ ավելի հաճախ պատահում էին ամսական երկու անգամ, և Մանկևիչը պատրաստվում էր բժշկական տեղեկանք պահանջել Թեյլորից, բայց օգնականները համոզեցին անիմաստ ժամանակ չվատնել{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=63}}: Ֆիլմի վրա աշխատելու վերջին ամիսներին Մանկևիչն ընդունում էր հոգեմետ դեղամիջոցներ (որի հետևանքով նրա մոտ զարգացավ [[թմրամոլություն|կախվածություն]]): Ներարկումներ կատարող բուժքույրը պատահաբար դիպել էր [[նստանյարդ]]ին, որի արդյունքում մի ոտքն ընդհանրապես չէր շարժվում, և նկարահանումներն ավարտելիս Մանկևիչն անցկացրեց հաշմանդամի սայլակում{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=68}}: Ռիչարդ Բարթոնը հիշում էր, որ Մանկևիչը ստիպված էր գործադրել ոչմարդկային ջանքեր, որպեսզի աշխատանքն առաջ գնար.
{{քաղվածք|… Նրա տեղը լիներ ավելի թույլ մեկը, կխելագարվեր{{sfn|Holston|2012|page=166}}:|}}
 
Ֆիլմի պրոդյուսերն անհույս զբաղված էր կազմակերպչական տհաճություններով: Ֆիլմի դերասանների ընտրությունը շարունակվեց մինչև 1961 թվականը, ևիսկ ֆիլմի լոգիստիկան կազմակերպված էր ավելի քան երբևէ վատ: Օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորում ժամանողներին, իսկ ուղեբեռը մշտապես կորում էր: Պայմանագրերը մանրամասնորեն մշակված չէին: Քերոլ Օ’Քոննորը՝ Սերվիլիոս Կասկոսի դերակատարը, պայմանագիր էր կնքել 15 շաբաթվա համար: Ընդհանուր առմամբ նկարահանվեց միայն 17 օր, իսկ մնացած ժամանակն անգործության էր մատնված: Հյում Քրոնին նկարահանման հրապարակ ժամանեց 1961 թվականի սեպտեմբերի 19-ին և հանգստացավ մինչ Սուրբ ծննդյան տոները<ref name=ref50/>: Որպեսզի անիմաստ ժամանակ չկորցնեին, Բարթոնն ու Մաքդաուելը հասցրին էպիզոդիկ դերերով հանդես գալ «[[Ամենաերկար օրը]]» ֆիլմում<ref name=ref50/>: Վանգերը զբաղված էր նաև դերասանական արհմիությունների ղեկավարների և ապահովագրական միությունների հետ քաշքշուկներով: Խնդիրներ առաջանում էին այնտեղ, որտեղ դրանքդրանց ամենաքիչն էին սպասում: [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն]]ը ֆիլմի ստեղծողներին մեղադրեց ռասայականռասսայական և սեռական խտրականությունների համար և կազմակերպեց կին- մնջախաղացների գործադուլ {{sfn|Hozic|2001|page=100}}: Վանգերը հիմնական կազմակերպչական խնդիր նշում էր այն, որ ստիպված է աշխատել ոչ կոմպետենտ մարդկանց հետ, իսկ Fox ստուդիայի ղեկավարության հետ շփումն անվանում էր «[[Ֆրանց Կաֆկա|կաֆկայական]] զառանցք» {{sfn|Holston|2012|page=167}}:
 
«Կլեոպատրա»-ի նկարահանումները ԶԼՄ-ներում ներկայացվում էին որպես առակ: Թերթերում հապաղելու տարբեր վարկածներ էին քննարկվում, ընդհուպ այն, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն այնքան է ավելացել, որ չի տեղավորում Կլեոպատրայի համար հագուստների մեջ{{sfn|Lev|2013|page=246}}<ref group="Ն">Ինչ-որ տեղ սա իրականություն էր, քանի որ հիվանդությունից հետո Էլիզաբեթը վատ վիճակում էր, և որոշ հանգուստներ ստիպված էին վերաձևել, որպեսզի հարմարացնեին:</ref>: Նույնիսկ [[ԱՄՆ Կոնգրես]]ի որոշ ներկայացուցիչներ քննարկում էին այցելել նկարահանումների հրապարակ, որպեսզի պատկերացում կազմեին՝ ինչ է կատարվում այնտեղ{{sfn|Holston|2012|page=166}}: Ռեքս Հարիսոնն առաջարկեց իր սեփական միջոցները ներդնել, որպեսզի նկարահանումներն ավարտին հասցնեն{{sfn|Holston|2012|page=167}}: Այս ամենի հետ քիչ ժամանակ չէին խլում նաև լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցները, որոնք ստուդիան համարում էր արտադրության կարևոր մաս{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Ձգձգված նախագծի վերաբերյալ առաջին քննադատական կարծիքները մամուլում հայտնվեցին ֆիլմի էկրաններ բարձրանալուց դեռ շատ առաջ: Մանկևիչի ուշադրությանն էին արժանանում [[Time]]-ում հրապարակված նյութերը, և նա վախենում էր ֆիլմի տապալումից{{sfn|Silvester|2007|page=489}}: Այնուամենայնիվ ձգձգվող նկարահանումները մոտենում էին ավարտին: Ամենաբարդ տեսարանը՝ որոշիչը ֆիլմի առաջին մասի, Կլեոպատրայի հանդիսավոր ժամանումը Հռոմ, նկարահանվեց 1962 թվականի մայիսի 8-9-ին: Տեսարանն առաջին անգամ փորձել էին վերարտադրել դրանից կես տարի առաջ, սակայն անհաջող: Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանվեց համարյա մեկ օրում: Ֆիլմի ամենամեծ զանգվածային տեսարանում ներգրավված էր շուրջ 6000 դերասան: Կլեոպատրայի հանդիսավոր ժամանման աշխատանքների ավարտից հետո նկարահանող խումբը կազմակերպեց շամպայնով ճոխ խնջույք, որին հրավիրված էին արքայական ընտանիքների անդամներ և Եվրոպայի քաղաքական գործիչներ{{sfn|Wanger&Hyams|1963|page=156}}{{sfn|Life|1963|page=77}}{{sfn|Silvester|2007|page=485}}: 1962 թվականի մայիսի 21-ին Մանկևիչն ու կինոստուդիայի ներկայացուցիչները դիտում էին 20 րոպեանոց տեսարանի նյութերը: Ռեժիսորի արձագանքն անսպասելի էր: Նրա կարծիքով, իրադարձությունների ողջ հերթագայությունը փառահեղ էր, բայց հանգուցալուծումը՝ ավարտի գլխավոր տեսարանը, որտեղ Կլեոպատրան սեթևեթանքով աչքով է անում, ոչ մի բանի պետք չէ: Մանկևիչը պնդում էր, որ տեսարանի վերջին կադրերը պետք է վերանկարահանվեին, բայց պրոդյուսերի հետ փոխհամաձայնության չեկավ{{sfn|Silvester|2007|page=489}}: Վերջին իրադարձությունները հանգեցրին նրան, որ ստուդիայի ղեկավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց ֆիլմի ավարտի աշխատանքներն արագացնելու համար{{sfn|Lev|2013|page=246}}: Մայիսի 28-ին ավարտին հասավ Կլեոպատրայի ինքնասպանության տեսարանի նկարահանումները, որոնք ստուդիայի ղեկավարության համար ազդանշան եղան, որպեսզի նկարահանումներն արագորեն ավարտին հասցվեն<ref name=ref50/>:
Տող 294.
{{Քաղվածքի ավարտ|աղբյուր=}}
 
1962 թվականի դեկտեմբերին կրքերը մի փոքր հանգստացան: Զանուքը խոստովանեց, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե որոչ հայտնի ռեժիսորի հրապարակային ստորացում, և ներողություն խնդրեց: Նա նույնիսկ Մանկևիչին հրավիրեց մնացած մարտական տեսարանների նկարահանումների համար և նույնիսկ ֆիլմին վերաբերող որոշ հարցերի շուրջ խորհրդակցում էր նրա հետ: Զանուքի սևեռուն ուշադրության ներքո «Կլեոպատրա»-ի վերջնական մոնտաժն իրականացրեց Մանկևիչը<ref name=ref50/>:
 
Ֆարսալոսի ճակատամարտի առանձին տեսարաններ նկարահանվեցին Իսպանիայում ([[Ալմերիա]] փոքրիկ քաղաքի մոտակայքում), իսկ այնուհետև՝ 1963 թվականի փետրվարին՝ Լոնդոնի արվարձանում: Ըստ սկզբնական մտացվածքի՝ տեսարանը տրամաբանորեն իրար էր միացնում երկու գլխավոր հերոսներին: Ճակատամարտից հետո Կեսարը պետք է հանդիպեր Անտոնիոսի հետ, բայց Ռիչարդ Բարթոնն արդեն զբաղված մեկ այլ ֆիլմում և ստիպված նրան փոխարինեցին Ռուֆիոնով (Մարտին Լանդաու): Ֆիլմի որոշիչ պահը կորցրեց իր հղումը: Ընդհանուր առմամբ, հենց ճակատամարտը վերջնական մոնտաժային տարբերակում չկա. շտապելու արդյունքում ոչ մի հստակ կադր նկարահանել և մոնտաժել չհաջողվեց, չնայած դրա բեմադրման համար ծախսվել էր մոտավորապես 500 հազար դոլար: Հանդիսատեսը տեսնում է միայն աճյունախարույկի ծուխը ավարտված ճակատամարտի դաշտի վրա{{sfn|Geist|1978|page=338}}: Հաշվի առնելով Զանուքի բոլոր շտկումները՝ վարձույթի համար ֆիլմի վերջնական տարբերակը կազմեց մոտավորապես 248 րոպե: Մանկևիչն այս որոշումն ընդունեց խորը հիասթափությամբ՝ համարելով, որ ֆիլմի տևողությունը պետք է լիներ մոտավորապես 6 ժամ, և իր գաղափարներից շատերը կորսված են: ՀյումքՀյում Քրոնինը և Ռոդդի Մաքդաուելը նույնպես հաստատակամ էին, որ մոնտաժի այս տարբերակում հանվել էին իրենց լավագույն տեսարանները{{sfn|Lev|2013|page=255}}:
 
=== Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն ===