«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 270.
Ֆիլմի պրոդյուսերն անհույս զբաղված էր կազմակերպչական տհաճություններով: Ֆիլմի դերասանների ընտրությունը շարունակվեց մինչև 1961 թվականը և ֆիլմի լոգիստիկան կազմակերպված էր ավելի քան երբևէ վատ: Օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորում ժամանողներին, իսկ ուղեբեռը մշտապես կորում էր: Պայմանագրերը մանրամասնորեն մշակված չէին: Քերոլ Օ’Քոննորը՝ Սերվիլիոս Կասկոսի դերակատարը, պայմանագիր էր կնքել 15 շաբաթվա համար: Ընդհանուր առմամբ նկարահանվեց միայն 17 օր, իսկ մնացած ժամանակն անգործության էր մատնված: Հյում Քրոնին նկարահանման հրապարակ ժամանեց 1961 թվականի սեպտեմբերի 19-ին և հանգստացավ մինչ Սուրբ ծննդյան տոները<ref name=ref50/>: Որպեսզի անիմաստ ժամանակ չկորցնեին, Բարթոնն ու Մաքդաուելը հասցրին էպիզոդիկ դերերով հանդես գալ «[[Ամենաերկար օրը]]» ֆիլմում<ref name=ref50/>: Վանգերը զբաղված էր նաև դերասանական արհմիությունների ղեկավարների և ապահովագրական միությունների հետ քաշքշուկներով: Խնդիրներ առաջանում էին այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էին սպասում: [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն]]ը ֆիլմի ստեղծողներին մեղադրեց ռասայական և սեռական խտրականությունների համար և կազմակերպեց կին- մնջախաղացների գործադուլ {{sfn|Hozic|2001|page=100}}: Վանգերը հիմնական կազմակերպչական խնդիր նշում էր այն, որ ստիպված է աշխատել ոչ կոմպետենտ մարդկանց հետ, իսկ Fox ստուդիայի ղեկավարության հետ շփումն անվանում էր «[[Ֆրանց Կաֆկա|կաֆկայական]] զառանցք» {{sfn|Holston|2012|page=167}}:
 
«Կլեոպատրա»-ի նկարահանումները ԶԼՄ-ներում ներկայացվում էին որպես առակ: Թերթերում հապաղելու տարբեր վարկածներ էին քննարկվում ընդհուպ այն, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն այնքան է ավելացել, որ չի տեղավորում Կլեոպատրայի համար հագուստների մեջ{{sfn|Lev|2013|page=246}}<ref group="Ն">Ինչ-որ տեղ սա իրականություն էր, քանի որ հիվանդությունից հետո ԷլիզաբեթնԷլիզաբեթը վատ վիճակում էր, և որոշ հանգուստներ ստիպված էին վերաձևել, որպեսզի հարմարացնեին:</ref>: Նույնիսկ [[ԱՄՆ Կոնգրես]]ի որոշ ներկայացուցիչներ քննարկում էին այցելել նկարահանումների հրապարակ, որպեսզի պատկերացում կազմեին՝ ինչ է կատարվում այնտեղ{{sfn|Holston|2012|page=166}}: Ռեքս Հարիսոնն առաջարկեց իր սեփական միջոցները ներդնել, որպեսզի նկարահանումներն ավարտին հասցնեն{{sfn|Holston|2012|page=167}}: Այս ամենի հետ քիչ ժամանակ չէին խլում նաև լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցները, որոնք ստուդիան համարում էր արտադրության կարևոր մաս{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Ձգձգված նախագծի վերաբերյալ առաջին քննադատական կարծիքները մամուլում հայտնվեցին ֆիլմի էկրաններ բարձրանալուց դեռ շատ առաջ: Մանկևիչի ուշադրությանն էին արժանանում [[Time]]-ում հրապարակված նյութերը, և նա վախենում էր ֆիլմի տապալումից{{sfn|Silvester|2007|page=489}}: Այնուամենայնիվ ձգձգվող նկարահանումները մոտենում էին ավարտին: Ամենաբարդ տեսարանը՝ որոշիչը ֆիլմի առաջին մասի, Կլեոպատրայի հանդիսավոր ժամանումը Հռոմ, նկարահանվեց 1962 թվականի մայիսի 8-9-ին: Տեսարանն առաջին անգամ փորձել էին վերարտադրել դրանից կես տարի առաջ, սակայն անհաջող: Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանվեց համարյա մեկ օրում: Ֆիլմի ամենամեծ զանգվածային տեսարանում ներգրավված էր շուրջ 6000 դերասան: Կլեոպատրայի հանդիսավոր ժամանման աշխատանքների ավարտից հետո նկարահանող խումբը կազմակերպեց շամպայնով ճոխ խնջույք, որին հրավիրված էին արքայական ընտանիքների անդամներ և Եվրոպայի քաղաքական գործիչներ{{sfn|Wanger&Hyams|1963|page=156}}{{sfn|Life|1963|page=77}}{{sfn|Silvester|2007|page=485}}: 1962 թվականի մայիսի 21-ին Մանկևիչն ու կինոստուդիայի ներկայացուցիչները դիտում էին 20 րոպեանոց տեսարանի նյութերը: Ռեժիսորի արձագանքն անսպասելի էր: Նրա կարծիքով, իրադարձությունների ողջ հերթագայությունը փառահեղ էր, բայց հանգուցալուծումը՝ ավարտի գլխավոր տեսարանը, որտեղ Կլեոպատրան սեթևեթանքով աչքով է անում, ոչ մի բանի պետք չէ: Մանկևիչը պնդում էր, որ տեսարանի վերջին կադրերը պետք է վերանկարահանվեին, բայց պրոդյուսերի հետ փոխհամաձայնության չեկավ{{sfn|Silvester|2007|page=489}}: Վերջին իրադարձությունները հանգեցրին նրան, որ ստուդիայի ղեկավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց ֆիլմի ավարտի աշխատանքներն արագացնելու համար{{sfn|Lev|2013|page=246}}: Մայիսի 28-ին ավարտին հասավ Կլեոպատրայի ինքնասպանության տեսարանի նկարահանումները, որոնք ստուդիայի ղեկավարության համար ազդանշան եղան, որպեսզի նկարահանումներն արագորեն ավարտին հասցվեն<ref name=ref50/>: