«Սուրբ Պողոսի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Պատմություն ==
Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է [[1708]] թվականի [[հոկտեմբերի 20]]-ը` ճարտարապետ [[Ռեն]]ի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին [[1697]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ին: Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը: Առաջին նախագծով ենթադրվում էր կառուցել այրված ''չորրորդ'' տաճարի հիմքի վրա նոր մեծ եկեղեցի: Այդ նախագիծը միանգամից մերժվեց` ըստ երևույթին իշխանությունները ցանկանում էին ավելի վիթխարի բան: Երկրորդ նախագիծը նախատեսում էր եկեղեցու շինարարություն, որի հիմքը հունական խաչի տեսք կունենար: Այդ նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվեց. բավական է նշել, որ մինչ օրս պահպանվել է 1:24 մասշտաբով իրագործված մակետը, որն այսօր ցուցադրվում է Սուրբ Պողոս Տաճարում: Սակայն այս նախագիծն էլ մերժվեց` համարվելով չափից ավելի ծայրահեղական: Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում` գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով: Այս նախագիծը հաստատվեց և [[1675]] թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները: Սակայն դրանից հետո [[Կառլ 2-րդ]] թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ: Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը: Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է` [[Հռոմ]]ում [[Սուրբ Պետրոս]]ի գմբեթի [[բազիլիկա]]ն:
Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. [[ներքին ակապելլա]] և արտաքին` ''քարե'' և ''ոսկե'' պատկերասրահները: Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել` պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը:
Տաճարի զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը` հյուսիս-արևմտյան աշտարակում և 4-ը` (նեռարելով Մեծ Պոլի ({{lang-en|Great Paul}}) զանգակները) հարավ-արևմտյան աշտարակում: