«Օկուլյար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օկուլյար'''({{lang-lat|oculus}} – աչք), ակնապակի, օպտիկական համակարգի (դիտակի, հեռադիտակի, մանրադիտա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Օկուլյար'''({{lang-lat|oculus}} – աչք), ակնապակի, օպտիկական համակարգի ([[դիտակ]]ի, [[հեռադիտակ]]ի, [[մանրադիտակ]]ի և այլն) մաս, որի օգնությամբ դիտվում է օբյեկտիվով կամ համակարգի՝ օկուլյարին նախորդող այլ մասերով ձևավորված իրական օպտիկական պատկերը։ Գործողության բնույթով նման է [[խոշորացույց]]ին, սակայն օկուլյարի մեջ ընկնող ճառագայթների փնջի բացվածքը զգալիորեն փոքր է։ Օկուլյարի օպտիկական հատկությունների բնութագրերն են՝ կիզակետային հեռավորությունը (f), որը որոշում է անկյունային օպտիկական խոշորացումը (Г=250/f, 250 մմ-ը լավագույն տեսույթի հեռավորությունն է), տեսադաշտի (պատկերման դաշտի) անկյունը, վերջին [[ոսպնյակ]]ից մինչև ելքի բիբը եղած հեռավորությունը (d)։ Առաջին պարզագույն օկուլյարը, որը կիրառել է [[Գալիլեո Գալիլեյ]]ը, բացասական (ցրող) ոսպնյակ է, ունի տեսադաշտի փոքր անկյուն, փոքր խոշորացում և օգտագործվում է գլխավորապես թատերական հեռադիտակներում։ [[Հյուգենս]]ի և [[Ռամսդեն]]ի օկուլյարները բաղկացած են երկու հարթ-ուռուցիկ դրական (հավաքող) ոսպնյակներից։ Չնայած պարզ կառուցվածքին, այդ օկուլյարներում վերացված են օպտիկական համակարգերի հիմնական թերությունները։ Հյուգենսի օկուլյարը սովորաբար կիրառվում է [[մանրադիտակ]]ներում, իսկ Ռամսդենի օկուլյար՝ [[հեռադիտակ]]ներում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օկուլյար» էջից