«Դիէլեկտրիկ անտենաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Dielectric resonator antenna» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

20:09, 8 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Դիէլեկտրիկ ձողային անտենաները ձողանման տեսք ունեն, որոնք գրգռվում են կլոր կամ ուղղանկյուն ալիքատարի հատվածով, համապատասխանաբար <math>H_11</math> և <math>H_10</math> ալիքներով:

Դիէլեկտրիկ ձողերը պատրաստվում են բարձրորակ փոքր կորուստներով դիէլեկտրիկներից (պոլիստիրոլ և այլն): Դիէլեկտրիկ անտենաները իրենցից ներկայացնում են մեկ կամ մի քանի շրջանաձև ձողեր, որոնք պատրաստված են քիչ կորուստներով դիէլեկտրիկներից: Մոդուլային պոլիստիրոլից պատրաստում են մեկուսացնող պլատաները, շրջանակները, դիէլեկտրիկ անտենաները, միկրոալիքների դիէլեկտրիկ մասերը և այլ ռադիոմասեր: Մոդուլային պոլիստիրոլի թերությունը նրա մեխանիկական վերամշակման անհրաժեշտությունն է՝ դրանից ռադիոմասեր ստանալու ժամանակ: Այդ գործողությունները շատ աշխատատար են, և, բացի այդ, պատճառ են դառնում մեծաքանակ թափոնների:

Դիէլեկտրիկ անտենաները հիմնականում օգտագործվում են սանտիմետրական ալիքներում: Հաշվի չառնելով դիէլեկտրիկ անտենայի վերջից արտացոլվող և դրան կից ծագող բարձր տիպի ալիքները, կարելի է ընդունել, որ նրա դաշտի կառուցվածքը չի տարբերվում անվերջ դիէլեկտրիկ ալիքատարի դաշտից:

Աստիճանաբար նվազող դիամետրով դիէլեկտրական ձողը իր բարակ ծայրում ունի հարթ թեքություն, մինչդեռ նրա մյուս ծայրակետը տեղադրվում է մետաղական բաժակի մեջ, որը իրենից ներկայացնում է ռեֆլեկտոր: Նման անտենան ըստ էության իրենից ներկայացնում է դիէլեկտրական ալիքատար: Բարակ ձողի դեպքում շատ դժվար է մակերևութային ալիք գրգռել, և որ հզորության մեծ մասը ճառագայթվում է անմիջապես գրգռիչից: Դիէլեկտրիկ անտենան կարելի է ներկայացնել որպես երկայնակի ճառագայթիչների չընդհատվող շարք: Համակարգի z առանցքի ուղղությամբ բևեռացման հոսանքների ամպլիտուդների բաշխումները զրոյական մոտավորությամբ հաստատուն կարելի է համարել, իսկ բևեռացման հոսանքների փուլերի բաշխումները՝ որպես գծային փոփոխվող: Մակերևութային ալիքի փուլային արագությունը որոշվում է ձողի ներսում տեղափոխվող էլեկտրամագնիսական էներգիայի հարաբերությամբ լրիվ էլեկտրամագնիսական էներգիային, որը մակերևութային ալիքով տեղափոխվում է նրա երկայնքով: Դիէլեկտրիկ անտենաները իրականացվում են պրիզմատիկ կամ գլանաձև ձուլակտորների մշտական կամ փոփոխական հատույթով, գրգռվում են վիբրատորով, անցքով կամ ալիքատարի բաց ծայրով: Այս անտենաներում որպես էլեկտրամագնիսական ալիքների արտացոլող ծառայում են դիէլեկտրիկ ձողը՝ նեղանալով մի ծայրից մյուսը:

Դիէլեկտրիկ անտենաների կողային թերթիկների մակարդակը զգալի է: Ճառագայթման զրոների բացակայությունը թերթիկների միջև բացատրվում է ձողում տարածվող ալիքի մարումով, որը կախված է ձողի տաքացման վրա ծախսվող էներգիայով: Այս անտենայում գործում է նաև անտենայի ծայրից անդրադարձած ալիքը, որն ազդում է կողային թերթիկների մակարդակի վրա: Այդ ալիքի մեծությունը փոքրացնելու համար ձողին տալիս են կոնի տեսք:

Դիէլեկտրիկ անտենաները լայնաշերտ չեն: Հաճախականությունների աշխատանքային շերտի լայությունը պայմանավորված է գրգռող տարրի, այսինքն՝ մետաղե ալիքատարում եղած վիբրատորի ռեզոնանսային հատկություններով: Դիէլեկտրիկ անտենաները պետք է ունենան փոքր կորուսներ, հակառակ դեպքում ՕԳԳ-ն ցածր կլինի:
 


Օգտագործումը

Մետաղե ալիքատարում եղած գրգռող վիբրատորը պետք է տեղադրվի դիէլեկտրիկից դուրս: Դա բերում է ՕԳԳ-ի մեծացմանը: 


Գրականություն

  1. R. K. Mongia, and P. Bhartia, “Dielectric Resonator Antennas – A Review and General Design Relations for Resonant Frequency and Bandwidth”, International Journal of Microwave and Millimeter-Wave Computer-Aided Engineering, 1994, 4, (3), pp 230–247.[1]
  2. Antenova Antenova info

Հղումներ

  • Animation of Radiation from a Circularly Tapered Dielectric Waveguide Antenna (on YouTube)