«Իտալիայի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Աշխարհագրական ակնարկ == Իտալիայիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է: Ռե...»:
 
No edit summary
Տող 3.
 
== Օգտակար հանածոներ ==
Օգտակար հանածոներից կան [[Քարածուխ|քարածուխ]], գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, [[Նավթ|նավթ]], [[Գազ|գազ]], կապար, [[Ցինկ|ցինկ]], [[Երկաթ|երկաթ]], բոքսիտներ, [[Սնդիկ|սնդիկ]], [[Ծծումբ|ծծումբ]], [[Մարմար|մարմար]], [[Կերակրի աղ|կերակրի աղ]], հանքային և տաք ջրեր (100—120°C): Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձ արևադարձայինից բարեխառնի: Սարերում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը:
 
== Կլիմա ==
Ամառը շոգ է, չոր: Հուլիսին՝ միջին ջերմաստիճանը ալլպեր ստորոտում 20—22°C է, Պադանի հարթավայրում՝ 22—24°C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28°C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40°ՇC-ից 45°C: Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է 0°C: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտին և Պադանի հարթավայրում մոտ 0°C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12°C: Ալպերում հաճախ են լինում են 15°Շ-ից—20°C սառնամանիքներ: Տեղումների տարեկան քանակը Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ:
 
== Ներքին ջրերը ==