«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվում են պատճենված հատվածները
Տող 5.
 
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել [[սուրբ Թադեոս]] (քարոզչության տարիները՝ [[35]]-[[43]]) և [[սուրբ Բարդուղիմեոս]] ([[44]]-[[60]]) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ([[Մակու]]) և Աղբակի ([[Բաշկալե]]) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
 
Հայոց եկեղեցին, սովորաբար վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է [[Մերձավոր Արևելք]]ի քրիստոնեական մյուս եկեղեցիներից<ref name="akunq">[http://akunq.net/am/?p=19885 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը]</ref>։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը]]]]
 
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք [[Մծուրք]]ում։
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայոց եկեղեցու]] [[1-ին դար|1]]-[[3-րդ դար]]երի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս]] առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ [[Արտազ]]ի Աթոռի գավազանագրքում ([[649]] թվական) գրված է՝ {{քաղվածք|Թադեոս առաքյալը Արշակունյաց [[Սանատրուկ]] թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։|}}Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_qristoneutyan_hrchakumy_petakan_kron ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հայոց պատմության հանրագիտարան։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref><ref group="Ն">Ըստ առավել տարածված տեսակետի՝ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։</ref>։
 
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք [[Մծուրք]]ում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա [[Աշտիշատ]]։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ [[սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]ը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/147 Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում]</ref>։
 
== Քրիստոնեության ընդունումը ==
[[Պատկեր:Ejmiadzin Cathedral2.jpg|ձախից|մինի|[[Էջմիածնի մայր տաճար]]ը]]
 
5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ [[287]] թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի [[Երիզա]] ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում [[Անահիտ]] աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգորը]], քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել [[Արտաշատ (քաղաքատեղի)|Արտաշատի]] ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «[[Խոր վիրապ]]» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է [[Հռիփսիմյանց կույսեր]]ի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով [[Դիոկղետիանոս]] կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա [[Եդեսիա]]յի վրայով անցնում [[Հայաստան]], հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված [[Հռիփսիմե]] կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/148 Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ]</ref>։
[[Պատկեր:St Gregory the Illuminator (Krikor Lusavoric).jpg|մինի|[[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]]]
[[Պատկեր:Թագավորական ընտանիքի մկրտությունը.jpg|մինի|[[Տրդատ Մեծ|Տրդատ Մեծ թագավորը]], [[Աշխեն թագուհի]]ն և [[Խոսրովդուխտ|թագավորի քույր Խոսրովդուխտը]]]]
[[Հռիփսիմյանց կույսեր|Կույսերի]] և հատկապես [[Սուրբ Հռիփսիմե|Հռիփսիմեի]] նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր [[Սուրբ Խոսրովիդուխտ|Խոսրովիդուխտը]] մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/149 Հայաստանը վաղ միջնադարում։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref>։
 
Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ [[Ագաթանգեղոս]]ի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը և [[Նեմրութի դիցապաշտարան|Նեմրութ լեռան դիցապաշտարանը]]<ref name="akunq" />։
Տող 25 ⟶ 21՝
== Ներսես Մեծ ==
{{Հիմնական հոդված|Ներսես Մեծ}}
[[Պատկեր:Nerses A.jpg|մինի|ձախից|[[Ներսես Ա Մեծ]]]]
 
Գրիգոր Լուսավորիչը վախճանվեց [[325]] թվականին, [[Նիկեայի Ա տիեզերական ժողով|Նիկեայի ժողով]]ի գումարման ժամանակ։ Նրան հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն [[Արիստակես Ա|Արիստակես]]ը ([[325]]-[[333]]), հետո ավագ որդին՝ [[Վրթանես Ա|Վրթանեսը]] ([[333]]-[[341]])։ 353 թվականին հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ [[Ներսես Ա Մեծ|Ներսես իշխանը]], որն իր կրթությունը ստացել էր Կեսարիայում։ 28 եպիսկոպոսների և մեծամեծ նախարարների ուղեկցությամբ նա ուղարկվում է [[Կեսարիա]], ձեռնադրություն ստանալու։
 
[[354]] թվականին Ներսես կաթողիկոսը մի նշանավոր նա գումարում է [[Աշտիշատի եկեղեցական ժողով]]ը։ Այն զբաղվում է հիմնականում երկու կարևոր հարցերով։
[[Պատկեր:Թագավորական ընտանիքի մկրտությունը.jpg|մինի|[[Տրդատ Մեծ|Տրդատ Մեծ թագավորը]], [[Աշխեն թագուհի]]ն և [[Խոսրովդուխտ|թագավորի քույր Խոսրովդուխտը]]]]
 
# Կազմակերպչական հարցեր։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ։ Ժողովը արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովը որոշում է նաև հիմնել վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։ Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով։
# Դավանաբանական հարցեր։ Ժողովը զբաղվում է նաև Հավատո Հանգանակի հետ կապված վիճաբանություններով։ Հայտնի է, որ Նիկիայի Ա Տիեզերական ժողովում բանաձևվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստծո մասին։ Տեսանք արդեն, որ այս հանգանակը Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան և այն ընդունելի էր համարվել Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաև Հայ Եկեղեցու Հավատամքը։ Մի քանի տարի անց, սակայն, այս հանգանակը լուրջ ընդդիմության է հանդիպում Հռոմեական կայսրության մեջ, քաղաքական իշխանության օժանդակությամբ հզորացած արիոսական զանազան հոսանքների կողմից։ Տեսանք նաև, որ Հայաստանում նույնպես եղել են արիոսական եպիսկոպոսներ։ Աշտիշատի ժողովը կրկին անգամ մերժել է արիոսականությունը և ընդունել Նիկիական Հանգանակը։
 
Աշտիշատի ժողովի որոշումները ամենայն հաջողությամբ իրականացնում է Ներսես կաթողիկոսը, որի համար էլ արժանանում է Մեծ կոչմանը։ Նրա հայրապետության շնորհիվ հայ ժողովուրդը լիիրավ կերպով հաղորդակից դարձավ քրիստոնեության էությանը։ Եվ կարելի է ասել, որ նրա գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը իսկապես քրիստոնյա դարձավ։ [[Պապ թագավոր]]ի կարգադրությամբ [[Հուսիկ Բ]] (Շահակ Ա Մանազկերտցի, 373-377) կաթողիկոսի ձեռնադրությունը տեղի է ունենում Հայաստանում։ Այս ձեռնադրությունից ի վեր Հայոց կաթողիկոսները այլևս արտերկրում չեն ձեռնադրվում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/156/157 Արշակ Բ-ի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ուժեղացման ուղղությամբ։ Արշակ Բ]</ref>։
 
== Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը ==
{{Հիմնական հոդված|Հայ գրերի գյուտ}}
[[Պատկեր:Oshakan Mesrop Mashtots Church 1875.JPG|մինի|ձախից|[[Օշական (գյուղ)|Օշականի եկեղեցի]]]]
[[387]] թվականին [[Արշակունիների թագավորություն]]ը [[Հայաստանի առաջին բաժանում|բաժանվում է]] [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Սասանյան Իրան]]ի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի [[Սահակ Պարթև]]ը ([[387]]-[[436]])։
[[Պատկեր:Amaras-church.jpeg|մինի|ձախիցաջից|[[Ամարասի վանք|առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ]]]]
Հայաստանի [[Բյուզանդական Հայաստան|բյուզանդական հատվածում]]՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ [[Արշակ Գ]]-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]]) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/161 Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև]</ref>։
 
Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։
 
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, ով ուղարկվել էր [[Գողթն]] գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս [[Սահակ Պարթև]]ի ու հայոց [[Վռամշապուհ]] թագավորի ([[389]]-[[415]]) հովանավորությամբ [[405]] թվականին ստեղծվեց [[հայերենի այբուբեն]]ը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն, հետևյալն է.
 
{{քաղվածք|''Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։''|}}
Մեսրոպ Մաշտոցը անձամբ այցելեց [[Կոստանդնուպոլիս]] և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը գլուխ բերելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանի և նրանց հարակից գավառները, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/178/179 Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը]</ref>։
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}
 
== Ծանոթագրություններ ==