«Արտաշեսյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 19.
|Rodovid =
}}
'''Արտաշեսյաններ''', թագավորական հարստություն Հայաստանում [[մ.թ.ա. 189]]–մ.թ.1։ Կոչվում է հիմնադրի՝ [[Արտաշես Ա]]–ի անունով։
 
[[Արտաշես Ա]] վերամիավորվել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջին [[Երվանդունիների թագավորություն]]ից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել [[Մեծ Հայք]]ի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։
 
Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից [[Արտավազդ Ա|Արտավազդը]] և [[Տիրան Ա|Տիրանը]] հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–իԱ-ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ [[Տիգրան Մեծ|Տիգրանին]]։
 
Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է [[Տիգրան Մեծ]]ը, որի ժամանակ [[Հայաստան]]ը դարձել է [[Մերձավոր Արևելք]]ի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով [[Արտաշեսյան թագավորների դրամներ|հատած հայկական դրամները]] շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ [[Հայ-հռոմեական պատերազմ|Հռոմի դեմ պատերազմներում]] Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։
Տող 30.
 
Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
[[Արտաշեսյան արքաայտոհմ]]ը [[Հայաստան]]ում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ [[Արտաշես Ա]]-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ ''որդի Զարեհի, Երվանդյան։'' Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=993 Հայկական Հանրագիտարան:Հանրագիտարան։ Արտաշիսյան արքայատոհմ]</ref>։
 
== Արտաշես Բարեպաշտ==
Տող 40.
Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի [[արևելք]] և հասնում [[Կասպից ծով]]ի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում [[Փայտակարան]]ը և [[Պարսպատունիք]]ը։ Հայաստանին է միավորվում նաև [[Ուրմիա լիճ|Ուրմիո լճի]] արևմտյան ափերն ընկած հողերը՝ [[Պարսկահայք]]ը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի [[հյուսիս]]՝ [[Վիրք]], որը զավթել էր հայկական [[Կղարջք]]ը և [[Գուգարք]]ը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել հայոց արքային։ [[Արևմուտք]]ում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց [[Կարին (գավառ)|Կարին]]ը ու [[Դերջան]]ը, ինչպես նաև [[Եկեղեաց]]գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված [[Տմորիք]] երկրամասը՝ [[Կորճայք]] նահանգը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/74/76 Արտաշես Ա-Ն և հայկական հողերի մեծ մասի միավորումը]</ref>։
 
[[Ծոփք]]ի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց [[Ծոփք]]ի դաշնակից [[Կապադովկիա]]յի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց [[Ծոփք]]ի միացումը<ref>[http://akunq.net/am/?p=26002 Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը:հաստատումը։ Արտաշես Ա]</ref>։
 
=== Բանակ ===
Տող 83.
Հայրենիք վերադառնալիս [[Տիգրան Բ]]-ն թագադրվեց [[Աղձնիք]]ի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։
 
[[Տիգրան Բ]]-ն ([[մ.թ.ա. 95]] - [[մ.թ.ա. 55]]) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը [[Պատմական Հայաստան|հայկական բոլոր տարածքները]] մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ [[Արտաշես Ա]]-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ [[Ծոփք]]ի և [[Փոքր Հայք]]ի թագավորությունների<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1304 Հայկական Հանրագիտարան:Հանրագիտարան։ Տիգրան Բ Մեծ]</ref>։
 
[[Մ.թ.ա. 94]] թվականին Տիգրանի բանակները մտան [[Ծոփք]] և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ [[Ծոփք]]ի թագավորը սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ [[Եփրատ]]ի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր [[Կապադովկիա]]յի թագավորությունը, որը շուտով հայտնվեց [[Տիգրան Բ]]-ի ուշադրության կենտրոնում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/83 Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը]</ref>։
Տող 106.
=== Նվաճումներ ===
[[Պատկեր:Tigranes four Kings.jpg|մինի|«Տիգրան Մեծ և 4 արքաներ»]]
[[Տիգրան Բ]]-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես [[Պարթևաստան]]ը, որի թագավոր [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Նրա մահից հետո Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա [[Ատրպատական]]ի թագավորություն և գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր [[Համադան|Էկբատանը]]։ Պարթևական թագավոր [[Գոդերձ Բ]]-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին [[Մարաստան]]ից և Հյուսիսային [[Միջագետք]]ից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/85 Տիգրան Մեծի նվաճումները:նվաճումները։ Պարթևստանի ջախջախումը]</ref>։
[[Պատկեր:Warriorsofarmenia.jpg|մինի|ձախից|Հայ զինվորներ]]
Այնուհետև, հայկական բանակը գրավեց Հյուսիսային Միջագետքը՝ [[Կորդուք]]ը, [[Ադիաբենե]]ն, [[Միգդոնիա]]ն, [[Օսրոյենե]]ն։ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց [[Սելևկյաններ|Սելևկյան]] պետությանը։ Նրանց բաժանում էր միայն [[Եփրատ]] գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։
Տող 112.
[[Մ.թ.ա. 84]] թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան [[Ասորիք]]։ Տիգրանը [[Անտիոք]]ում բազմեց [[Սելևկյաններ]]ի գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։
 
Ասորիքի ([[Սիրիա]]յի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու [[Կոմմագենե]]ն և [[Կիլիկիա]]ն, և ապա՝ նաև [[Փյունիկիա]]ն։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին [[Իսրայել|Հրեաստան]]ը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն [[մ.թ.ա. 71]] թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելենե-Կլեոպաատրա թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/86 Տիգրան Մեծի նվաճումները:նվաճումները։ Ասորիքի գրավումը]</ref>։
 
[[Պատկեր:Map-haik2-big.jpg|330px|right|thumb]]
Տող 178.
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված [[Ծոփք]]ի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։
 
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ [[մ.թ.ա. 64]] թվականին Մեծ Հայքին վերադարձնել [[Կորդուք]]ն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը։[[Տիգրան Բ]]-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/98 Հայ-հռոմեական պատերազմը (Ք.Ա. 69-66թթ.):։ Արտաշատի պայմանագիրը]</ref>։
 
== Արտավազդ արքա ==