«Մոնրեալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
}}
 
'''Մոնրեալը''' ([[ֆրանսերեն]]՝ ''Montréal'') քաղաք է [[Կանադա]]յում։յի արևելքում, Քվեբեկ նահանգում։ Գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի ափերին։ 1,65 մլն բնակչություն ունի (2011) մոտ 2/3-ը ֆրանս․ կանադացիներ են։ Հիմնվել է [[1642]] թվականի [[մայիսի 17]]-ին։
 
Բաժանվում է 11 շրջանի։ Մոնրեալը երկաթուղային հանգույց է, Կանադայի խոշորագույն նավահանգիստը (բեռնաշրջանառությունը՝ 17 մլն ա, 1975, գլխավորապես ցորենի արտահանում), արդյունաբերական, ֆինանսական, առևտրական և մշակութային կարևոր կենտրոնը։ «Մեծ Մոնրեալը» տալիս է երկրի մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 20%֊ը։ Զարգացած են մեքենաշինությունը, նավթավերամշակումը, մետաղամշակումը, գունավոր մետալուրգիան, նավաշինությունը, ավիացիոն, քիմիական, սննդի, կահույքի արդյունաբերությունը։ Մոնրեալից 12 կմ հարավ գտնվում է Դորվալ օդանավակայանը։ Կան համալսարաններ, պատկերասրահներ և այլն։ Մոնրեալում [[1967]] թվականին կազմակերպվել է համաշխարհային ցուցահանդես, 1976 թվականին՝ [[XXI ամառային օլիմպիական խաղեր|XXI ամառային օլիմպիական խաղե]]րը։ Հիմնադրել են ֆրանսիացիները, 1642 թվականին։
 
== Հայերը Մոնրեալում ==
Մոնրեալում հայերը հաստատվել են [[19-րդ դար]]ի վերջից, սակայն հայ համայնքը ձևավորվել է [[20-րդ դար]]ի կեսին։ [[1961]] թվականին Մոնրեալում բնակվում էր ավելի քան 900, 1982 թվականին՝ 20 հազար հայ։ Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, Փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ և այլն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, [[ՀԲԸՄ]]-ի, [[ՀՕՄ]]-ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկական երկու դպրոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Հակոբ եկեղեցիները, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վարչությունը, Կանադահայ բժիշկների միությունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամ (1968 թվականից՝ շաբաթական մեկ անգամ)։ 1975 թվականից լույս է տեսնում «Ապագա» շաբաթաթերթը։ Իր ժողովարանն ունի հայ ավետարանական համայնքը։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://ville.montreal.qc.ca/portal/page?_pageid=66,66713&_dad=portal&_schema=PORTAL Official portal of Montreal]
* [http://www.tourisme-montreal.org/ Official Tourism Montreal Website]
{{ՀՍՀ|հոդված=Տրիպոլի|հատոր=8|էջ=18|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/18}}
 
{{Կանադա-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Կանադա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոնրեալ» էջից