«Վիքիպեդիա:Նշանակալիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
* '''Արդյո՞ք պետք է ունենալ մի քանի նույնատիպ էջ:''' Երբեմն հանդիպում են առանձին էջեր, որոնք բովանդակային առումով շատ քիչ ե տարբերվում միմյանցից, կամ մեկ ամբողջ թեմայի մաս են կազմում, սակայն առանձին էջ ունենալու խնդիր չունեն, քանի որ տեղեկատվությունը շատ չէ: Այս դեպքերում կարելի է այս էջերը միավորել մեկ ընդհանուր հոդվածի ներքո:
* '''Ինչ անել կարճ էջերի հետ:''' Որոշ դեպքերում հոդվածը կարող է կարճ լինել, սակայն ունենա մեծանալու պոտենցիալ, այս դեպքերում սխալ է այն միավորել միևնույն թեմայով հոդվածների ներքո, կամ փորձել այն ավարտին հասցնել: Արաշ դեպքերում ապագա գործընթացների համար նախատեսված հոդվածները պետք չէ ավարտել, քանի որ տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ, օրինակ` [[Ամառային Օլիմպիական խաղեր 2020]]:
 
== Ինչու համար են այս պահանջները ==
 
Խմբագիրները այս կանոնի համաձայն պետք է հասկանան, արդյոք թեման նշանակալի է և կարող է ունենալ ՎԻքիպեդիայում առանձին հոդված: Այս պահանջների հիմնական նպատակն է օգնել խմբագրողներին ստեղծել իմաստալից, կայուն և հետաքրքիր հոդվածներ, որոնք կհետաքրքրեն ընթերցողների լայն զանգվածին<ref>Օրինակ` Եթե խմբագրողները ստեղծեին բոլոր ապրող կամ մահացած մարդկանց կենսագրական հոդվածներ, ապա հանրագիտարանը չէր կարողանա սպասարկել անգամ դրանց փոքր մասը, բացի այդ հանրագիտարանը իր հետաքրքրությունը կկորցներ:</ref>
* Մենք ակնկալում ենք վստահելի աղբյուրների զգալի ծածկույթ, որպեսզի հոդվածի ընթերցող առավելագույնը վստահի Վիքիպեդիայի հոդվածների իսկությանը:
* Մենք ակնկալում են վստահելի աղբյուր, որպեսզի Վիքիպեդիայում տեղ չունենան բամբասանքները, մտացածին տեղեկատվությունները և ապատեղեկատվությունը:
* Մենք ակնկալում ենք անկախ աղբյուրների առկայություն, որպեսզի Վիքիպեդիայում հոդվածները լինեն անկողմնակալ և չեզոք:
* Մենք ակնկալում ենք երկրորդական աղբյուրներ, քանի որ Վիքիպեդիան չպետք զբաղվի սկզբնական հետազոտությամբ:
* Մենք ակնկալում ենք աղբյուրների բազմակիություն, որպեսզի չեզոք տեսակետը ավելի ակնառու լինի:
* Մենք ակնկալում ենք միևնույն թեմայով կարճ հոդվածների միավորում, որպեսզի Վիքիպեդիայի հոդվածները խճճված չլինեն և լինեն հեշտ ընթեռնելի
 
Սույն կանոնը տարածվում է Վիքիպեդիայի բոլոր հոդվածների վրա, բացառությամբ վերահղումների, այլ կիրառումների և որոշ ցանկերի վերաբերյալ հոդվածների, որոնք ստեղծված են Վիքիպեդիայի օգտագործումը հեշտացնելու համար:
 
== Կազմակերպությունների նշանակալիությունը ==