«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
|calling_code = +299
|}}
'''Գրենլանդիա''' ({{lang-gl|Kalaallit Nunaat}}, {{lang-da|Grønland}}, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), [[կղզի-պետություն]] [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] և [[Ատլանտյան օվկիանոս]]ում, [[Հյուսիսային Ամերիկա]]յից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք: Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով: Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր:<ref>Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ</ref>Մինչև 1536 թվականը պատկանել է [[Նորվեգիա]]յին, որից հետո անցել է [[Դանիա]]յին։ Բնակչությունը [[2013]] թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ [[Մայրաքաղաք]]ը [[Նուուկ]]ն (Գոթհաբ) է։ Բնակչության 90%-ը կազմում են [[գրենլանդացիներ]]ը։
 
Բնակչության շուրջ 90%-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավ-արևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր [[բնակավայրեր]]ը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալասարանը։ [[2009]] թվականի հունվարից պետական լեզու է [[գրենլանդերեն]]ը ([[Էսկիմոս]]յան լեզու)։
 
[[Ափ]]երը ողողում են [[Գրենլանդական ծով]]ը, [[Դանիական նեղուց]]ը, [[Բաֆֆինի ծով]]ը, [[Լաբրադորի ծով]]ը։
 
== Կլիման ==
Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է: Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -[[70]]°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -[[28]]° սառնամանիքներ:Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ:Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում: Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել [[8]]°-[[10]]°-ի: Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի:Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով: Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում [[ծով]]ը:Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, [[Լաբրադոր]]յան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև [[Նյուֆաունդլենդ]] (նոր գտնված երկիր) կղզի: [[Այսբերգ]]ները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում:Այդպիսի մի սառցասարը [[1912]] թվականին դարձավ [[Տիտանիկ]]ի նավաբեկության պատճառ: Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա:Միայն հարավային և հարավ- արևմտյան ափերին ամռանն աճում են [[մամուռ]]ներ և [[քարաքոս]]եր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը): <ref>Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ </ref>