«Մարաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Բնակչությունը ==
[[File:Marash monument.jpg|thumb|Հուշարձան նվիրված 1920 փվականիթվականի Մարաշի Հայ զոհերի հիշատակին,հիշատակին՝ Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու փակում]]
Մարաշի հնագույն բնակիչները եղել են խեթերը։ Հետագայում ուժեղանում է սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական և սելևկյան տիրապետության շրջանում այստեղ բնակվում են նաև հույներ և հրեաներ։ Հայերը նույնպես Մարաշում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ [[Հովհան Ոսկեբերան]]ի վկայությամբ՝ Կոկիսոնի գավ–ը հայկական էր։ Այդ ժամանակներից էլ ուժեղանում է հայերի հոսքը դեպի Մարաշ և շրջակայքը։ Խաչակրաց արշավանքների շրջանում Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։
Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի դաշտը, որտեղ մշակում էին ցորեն, բրինձ, բամբակենի, ոռոգվում էր 7 գետակներով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարաշ» էջից