«Սասանյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3604057 խմբագրումը, որի հեղինակն է՝ 93.187.162.86 (քննարկում) մասնակիցը
"Shapur.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Natuur12 մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing - Using [[:c:COM:VFC|VisualFi
Տող 49.
 
=== Շապուհ II ===
 
[[Պատկեր:Shapur.jpg|100px|մինի|աջից|Շապուհ II]]
[[Պատկեր:Sasanians coins style.jpg|100px|մինի|աջից]]
Շապուհ II-ը ([[309]]-[[379]]) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Սասանյանների պետությունը, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ [[363]] թվականին հռոմեական կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմեական կայսրությունը Սասանյանների պետությունը զիջել Է Միջագետքի վիճելի տարածքները՝ Աղձնիքը և Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II-ին, որը [[364]] թվականին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ նա խաբեությամբ գերել է Հայոց արքա [[Արշակ Բ]]-ին։ Այնուհետև պարսկական զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել [[Պարսկաստան]]։ Սակայն [[371]]-[[372]] թվականներին հայ-հռոմեական զորքերը ջախջախել են պարսկական զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու Շապուհ II-ի փորձը։ Նրա օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտական հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է [[VI դար]]ում)։ Ուժեղացել է կրոնական հալածանքը(հատկապես [[քրիստոնյա]]ների նկատմամբ) ։