«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 483.
=== Արդյունաբերություն ===
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Վրաստանը ([[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] և [[Քութայիսի նահանգ]]ները) հետամնաց ագրարային երկիր էր։ Խորհրդային իշխանության տարիներին արմատապես վերափոխվեց Վրաստանի տնտեսությունը։ Այն դարձավ Միության ինդուստրիալ-ագրարային հանրապետություններից մեկը։
[[Պատկեր:Enguri Dam, Georgia.jpg|մինի|300px|աջից|[[Ինգուրի ջրաէլեկտրակայան]]]]
Ստեղծվեցին ժամանակակից առաջավոր ճյուղերը միավորող բարձր զարգացած արդյունաբերություն (որին բաժին էր ընկնում հասարակական համախառն արդյունքի 61,1%-ը) և տեխնիկապես հագեցած բազմաճյուղ գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության տեսակարար կշիռը 19,5% է, շինարարությանը, տրանսպորտինը և կապինը՝ 12,0%, մնացած ճյուղերինը՝ 7,4%։