«Փոխակերպված ապար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}
[[Պատկեր:Quartzite.jpg|մինի|Կվարցիտ]]
[[Պատկեր:Phyllite.jpg|մինի|Պիտիտ]]
[[Պատկեր:Migma ss 2006.jpg|մինի]]
'''Փոխակերպված ապարները''' ('''Մետամորֆային ապարներ''') փոփոխությունների ենթարկված ապարներն[[ապար]]ներն են։ Նախկինում դրանք եղել են հրաբխային, նստվածքային կամ այլ տիպի փոխակերպված ապարներ։ Փոխակերպումը տեղի է ունենում գրեթե բացառապես երիտասարդ լեռնաշղթաների խորքերում, երբ ապարները ծալծլվում և սեղմվում են այլ ապարների ճնշման տակ։ Չնայած ապարն իրականում երբեք չի հալվում, սակայն նրա կազմվածքն ու բնույթը կարող են նորանալ, վերածվել տարբեր փոխակերպված բյուրեղների։ Այդ գործընթացը տեղի է ունենում մասամբ ճնշման ազդեցությամբ, մասամբ էլ տաքացման պատճառով։ Փոխակերպումը երկարատև գործընթաց է. ապարը նախ պետք է սուզվի մինչև այն խորությունը, որտեղ կարող է սկսվել փոխակերպումը, հետո տեղի է ունենում պինդ մարմնի վերաբյուրեղացում։ Ի վերջո, փոխակերպված ապարները դուրս են գալիս Երկրի մակերևույթ, բայց միայն այն բանից հետո, երբ լեռնաշղթան վեր է բարձրանում ու հետո քայքայվում։ Նստվածքի սուզվելուց մինչ փոխակերպված ապարի վերածվելը կարող է տևել 100 միլիոն տարի։ Փոխակերպված ապարները լինում են կոնտակտային (առաջանում են ներդրվող մագմատիկ զանգվածի՝ շրջապատի ապարների հետ շվւման վայրում և հիմնականում հետևանք են բարձր ջերմաստիճանի ազդեցության) և ավտոմետամորֆիկ (կազմավորվում են բուն մագմայից անջատվող լուծույթների գործունեության շնորհիվ, օրինակ, գրեյզենների ձևավորումը)։
 
== Փորձարար ==